Պաշտոնանկ է արվել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը
Երեկ` հհունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել: Պաշտոնանկ է արվել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանը:
Henaran.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ պաշտոնանկության պատճառը Արտաշես Փարսադանյան գործունեությունն է եղել: ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի գործառույթներն կիրականացնի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գ. Թեբելիկյանը:
Անդրադառնալով բանակում արձանագրված վերջին ցավալի դեպքերին, նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասուլիսին նշել է.’’ Մի շարք անձնավորություններ վերջին դեպքերի կապակցությամբ հրամանների համաձայն համապատասխան տույժեր կստանան’’:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն ստացվեց, որ հունվարի 17-ին, ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Իսկ այս դեպքի նախորդ օրը` հունվարի 16-ին Երեւան-Մեղրի մայրուղում վթարի էր ենթարկվել պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Գևորգյանն իրեն ամրակցված ”Ուրալ” մակնիշի ավտոմեքենան: Մեքենան գլորվել էր ձորը: Վարորդը` Արթուր Գևորգյանը տեղում մահացել էր իսկ մյուս ուղեւորը` կապիտան Հուսիկ Ստեփանյանը ստացել էր մարմնական վնասվածքներ:
Ինչպես հավաստիացրեց նախարարը այս դեպքերի բոլոր պատասխանատուները`ամենափոքր հրամանատարից մինչեւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ պատասխանատվության կենթարկվեն: