14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շաբոյանը զիջո՞ւմ է. նա զրույցի է հրավիրել

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Սյունիքի “ՄԱՐԻԼԱ” ընկերությունը պատրաստվում է դատի տալ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Բանն այն է, որ  հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հրապարակեց երշիկեղենի շուկայում անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների ցանկը, որոնց մեջ էր նաեւ “Մարիլա”-ն: Վերջինիս արտադրանքի մեջ իբր գոմեշի միս եւ սոյա կա, ինչը սակայն ընկերությունը հերքում է: Հանձնաժողովը նրանց […]

Մանր դասալիքներին. ԲՀԿ հայտարարությունը

Նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդի դիրքորոշման վերաբերյալ հատկապես վերջին շրջանում մամուլում շատ գրվեց: Որոշ վերլուծաբաններ սեփական դատողություններն են անում, որոշ լրագրողներ փորձում են օր առաջ տեղեկություններ ձեռք բերել, եւ դա շատ նորմալ ու ողջունելի եմ համարում, քանի որ հայաստանցիներին շատ են հետաքրքրում քաղաքական իրադարձությունները եւ, որպես արդյունք, սեփական կյանքում որակական փոփոխությունները: Բայց արի ու […]

Մխիթարյանը զիջում է դիրքերը

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ”Ոսկե խաղակոշիկի” համար պայքարում 3 հորիզոնականով զիջել է իր դիրքերը` հայտնվելով 5-րդ հորիզոնականում:  Կիսապաշտպանին շրջանցել են կոլումբացի Ռադամել Ֆալկաոն, ավստրիացի Ֆիլիպ Հոսիները և շվեդ Զլատան Իբրահիմովիչը: Մրցապայքարում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել արգենտինացի Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում է Ֆալկաոն, իսկ երրորդում է Հոսիները: Հենրիխից մեկ բալ առավելություն […]

Ծուղա՞կ իշխանության համար

”Թե ինչ է իրենից ներկայացնում Եվրաասիական միությունը, լավագույնս ասել է Վլադիմիր Պուտինը, այո, այն ռուսաստանակենտրոն բևեռ ստեղծելու նախագիծ է` ի հակակշիռ եվրոմիության, ի հակակշիռ Արևմուտքի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ` հայտնի է, որ եթե Հայաստանը փորձի միանալ այս նախագծին, ապա  պետք է փորձի հստակ հրաժեշտ տալ նաև եվրոպական նախագծին: Այս […]

ՀՀ-ում Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը: Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար: Սերժ Սարգսյանն […]

Նախագահը շնորհավորել է ակադեմիկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արման Քուչուկյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ, մաղթել վաստակաշատ գիտնականին առողջություն և հաջողություններ:  Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Մարդու իրավունքները, ԵԱՀԿ-ն եւ ռոքը

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում և Վանաձորում տեղի ունեցավ ռոք համերգ, թվային դարաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ ֆիլմերի փառատոն, երիտասարդական բանավեճ և դատախաղ-մրցույթ:  «Խրախուսելով երիտասարդներին բարձրաձայնել իրենց տեսակետները` մենք հույս ունենք ոչ միայն խթանել մարդու իրավունքների հիմնական սկզբունքների հանդեպ հարգանքն ու ըմբռնումը, այլև հնարավորություն տալ երիտասարդ […]

Մողեսին կոչել են ի պատիվ Օբամայի

Յեյլի համալսարանի գիտնականների կողմից  վերջերս բացահայտված նախապատմական մողեսն ստացել է “օբամադոն” անունը` ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, հաղորդում է “USNews”-ը: Հետազոտող Նիկոլաս Լոնգրիչը հայտնաբերել է մողեսի մի տեսակ, որն ապրել է ամերիկյան Մոնտանա նահանգի ներկայիս տարածքում: Լոնգրիչի կարծիքով` օբամադոնները, ինչպես եւ դինոզավրերի մյուս տեսակները, վերացել են Երկրի հետ աստերոիդի բախման հետեւանքով` մոտ 65 մլն […]

Մերկասառույց ճանապարհներին

      ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի, ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:      

Ո՞վ ում է գցել

Գործածար  Վլադիսլավ Մանգասարյանն ու նրա  փաստաբան Հակոբ Ճարոյանը լրագորղների հետ հանդիպմանն անդարադարձան  սփյուռքահայ գործարար  Էդմոն Խուդյանի կողմից իրենց առաջադրվող  մեղադրանքների մասին: Խուդյանը   մեղադրում է մի քանի գործարարների իրեն թալանելու համար եւ պարբերաբար լրատվամիջոցներով ուշադրության կենտրոնում պահում խնդիրը: Մանգասարյանի խոսքով, սփյուռքահայ գործարարի այն հայտարարությունները, թե իրեն “քցել են”`  սուտ է: “Նման սուտ տարածողները  նպատակներ են հետապնդում,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի