23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահի թեկնածուների քարոզարշավը հունվարի 21-ից

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվեց 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը: Նախագահի թեկնածուները առաջադրման անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել   դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ը, իսկ գրանցումը կլինի  հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը: Մինչեւ փետրվարի 8-ը  թեկնածուները կարող են ներկայացնել  ինքնաբացարկ: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն էլ  կսկսվի փետրվարի […]

Վթարվել են ԲՀԿ-ի ՊԱԶ-իկները

Մոտ մեկ ժամ առաջ, օպերայի տարածքում վթարի է ենթարկվել “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամին պատկանող Երեւան-Աբովյան ուղղությամբ աշխատող “Պազիկ”-ներից մեկը: Վերջինիս վարորդը խախտելով երթեւեկության կանոնները, փորձել է վազանց անել եւ բախվել է շտապ օգնության մեքենաներից մեկին: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 7-ի երեկոյան էլ Կասյան փողոցում նույն Պազիկներից մեկը բախվել է “Գազել” մակնիշի մեքենայի: Բարեբախտաբար տուժածներ չկան:

800 կրակոց

Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

56-ամյա մոդելն ապշեցրել է իր թարմ տեսքով /ֆոտո/

56-ամյա մոդել եւ 2 երեխաների մայր Յասմինա Ռոսին խոստովանել է, որ 50-ից հետո լավ տեսք ունենալն ավելի հեշտ եւ էժան է, քան շատերն են կարծում: Ինչպես իսկական ֆրանսուհի, Յասմինան հատուկ ուշադրություն է դարձնում սնվելու վրա: Նա նշել է, որ սնվել է միայն բնական մթերքներով նույնիսկ մինչեւ այն, երբ դա մոդայիկ դարձավ: Հենց դա էլ թույլ […]

Հայաստանում ոչ թե նույնասեռականների թիվն է ավելացել, այլ ազատ խոսում են այդ մասին

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, ծնողները պետք է թույլ չտան, որ իրենց երեխաները դառնան համացանցում հաճախ տեղ գտնող սեռական կյանքի ապատեղեկատվության “գերին”: “Դեռահասներին բնորոշ է գերհետաքրքրասիրությունը սեռական կյանքի, սեռական առողջության հանդեպ, եւ եթե ծնողները չեն պատասխանում առաջացած հարցերին,  պատանին դա սկսում է լրացնել ինտերնետի օգնությամբ, որտեղ ինչպես մասնագետները, այնպես էլ ոչ մասնագետներն են խորհուրդներ տալիս”,- ասաց նա: […]

Ջերմաստիճանը կնվազի

 “Դեկտեմբերի 10-ին սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ տեղումները կդադարեն դեկտեմբների 9-ի ցերեկը”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով եղանակային կանխատեսումներից: Ըստ բանախոսի՝ մինչեւ դեկտեմբերի 15-ը ջերմաստիճանը կնվազի 5,  Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով: Սուրենյանը հայտնեց նաեւ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում […]

Գագոն

Գործադիր մարմնի վերջին նիստից հետո ՀՀԿ շարքերում ոգեւորություն է: Մինչ այդ մասնավորապես ՀՀԿ մարզային կառույցներում անորոշություն էր: “Հիմի էս “Բարգավաճը” կարմիր ա՞, թե՞սեւ” ,  ո՞նց վարվենք էս այլընտրանքի հետ…  Էս կողմ գնանք մերոնք են, էն կողմ գնանք՝ մերոնք են”՝ հայտնի ֆիլմի թեւավոր խոսքն էին մեջբերում հանրապետականները՝ նշելով, թե Ծառուկյանը համ իշխանություն է, համ ընդդիմություն:Մեզանից շատ […]

Համակարգչային լսարան զորամասում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) դեկտեմբերի 7-ին 2-րդ բանակային կորպուսի թիվ N զորամասում բացեց համակարգչային լսարան, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով։ Այս տարի սա արդեն երկրորդ համակարգչային լսարանն է, որ ՀԵՀ-ը նվիրում է զորամասերին։ Առաջին լսարանը բացվել էր սեպտեմբերին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ տեղեկատվական […]

Հայրիկյանից լավ թեկնածու չկա

“Ամենամեծ իրավունքը ես ունեմ մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով նախագահական ընտրությունների ու առաջադրվող թեկնածուների մասին: Նրա խոսքով ամենալավ տան տեր կարող է լինել այդ տունը կառուցողը: Հայրիկյանը ավելացրեց, որ մտածում է այս նախադասությունն էլ դարձնել կարգախոս նախագահական ընտրություններում: Նա նաեւ նշեց, թե […]

Մուկուչյանը հայտարարեց նախագահի ընտրության օրը /վիդեո/

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ:Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը կկայանա 2013 թվականի փետրվարի 18-ին: Ըստ Ընտրական օրենսգրքի, Նախագահի ընտրությունների քվերակության օրը  հայտարարվում է ոչ աշխատանքային: Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի