14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մամուլի խոսնակը զոքանչն է. Առավոտ

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, պատասխանելով ձեւավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները հարցին, ասել է.  “Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի որ […]

Մակեյանը “ատչյոտ” է ուզել. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,  Պետրոս Մակեյան-Լեւոն Զուրաբյան վեճը  սկսվել է Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաեւ, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետեւ հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը […]

Դոտացիան քվեներով. Ժողովուրդ

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ` բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո եւ դե յուրե կապ չունեցող համայնքապետերը: Ըստ “Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների` իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ համայնքներին տրվող ֆինանսական հատկացումները եւ իրականացվող ծրագրերի ճակատագիրը մեծապես կախված են լինելու նախագահական ընտրություններում տվյալ համայնքի ղեկավարի բերած ձայներից: […]

Դեմիրճյանի մեսիջը՝ Գերմանիայից. 168ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` երեկ ՀԱԿ ներկայացուցիչները կապ են հաստատել Գերմանիայում բուժումը շարունակող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյսսնի հետ` նրան տեղեկացնելու համար, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում ՀԱԿ-ից նրա ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ տեղեկությունների հետ եւ դրանք համարում է մտացածին: Դեմիրճյանը նշել է, որ […]

Ծառուկյանի հուսալի ձեռքերում.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, չնայած ֆիզիկական կուլտուրայի նոր ռեկտորի հարցը որոշվելու է մարտի 1-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այցելելով ֆիզկուլտ ինստիտուտ, իր համար լուծելէ  ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանի թեկնածությանը։ Վերջինս պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնում։ Խորհրդի նիստում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ դեմ արտահայտվողներ չեն եղել։ […]

ՀՀԿ-ն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան­նիս­յանի արտահայտած մտքերի կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը. Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխանել ենք պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնա­բանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում […]

Զուրաբյանն ասաց` ում օգտին է քվեարկելու` ոչ Բագրատյանի /վիդեո/

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահն իր թիկունքում պետք է ունենա ժողովրդի աջակցությունը, պետք է կարողանա պայքարել կոռուպցիայի ու արտագաղթի դեմ: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հատկանիշներն ունի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: ”Մենք, Կոնգրեսն արդեն իր գնահատականը տվել է, շատ հստակ որոշում […]

Դժվար չէ՞ կալանավորների հետ շփվելը

Հայաստանի և Արցախի քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն արդեն կայացած իրողություն է: Դեռևս քսան տարի առաջ ներկայիս Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ‘’Կոշ’’ ՔԿՀ-ի այցելու հովիվ է նշանակվել Տեր Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը, ով մինչ օրս էլ շարունակում է իր հովվական ծառայությունը նշյալ հիմնարկում: Բայց վերջին տարիներին, շնորհիվ Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի, ավելի համակարգային բնույթ է […]

Նախագահի թեկնածուն դեռ չի նշում հացադուլի վայրը

Քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող քարոզարշավին: Նա այդ օրը առավոտվանից անժամկետ հացադուլ է հայտարարելու: Նա դիմել էր ԿԸՀ-ին` անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: Սակայն հանձնաժողովը մերժել  է: “Նախ ԿԸՀ-ն որոշում չի ընդունել, որ վիճարկեմ դատարանում, բայց որոշման դեպքում էլ անիմաստ է: ԿԸՀ-ն էլ, դատարանն էլ նույն պետությունն են”,-Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի