15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հենրիխի համար հարսնացու են գտել

Դոնեցկի ՛՛Շախտյորը՛՛ իր ամանորյա անակնկալների շրջանակներում ընտրել է այն 15 երջանիկներն, ում նվիրվել են ֆուտբոլիստների մարզաշապիկները: Երջանիկներից մեկը՝ Նատալյա Պոզդնյակով կիսվել է իր տպավորություններով ու պատմել, որ ինքը հաճախ է հետևում ակումբին, դիտում նրա խաղերը Ուկրաիանյի առաջնությունում, ինչպես նաև մի քանի անգամ մեկնել է Լոնդոն՝ այնտեղ նայելու խաղը:

Երկրպագուհին նաև ասել է, որ սիրելի ֆուտբոլիստ ունի, ով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Նա կատակով նշել է, որ Հենրիխի անունը շապիկի վրա կգրի միայն այն դեպքում, երբ նա ամուսնանա իր դեստեր հետ: 

Նատալյան հույս է հայտնել, որ կայանալիք հանդիպումներում իր սիրելի ակումբը լավ հանդես կգա ու հաղթանակներ կտանի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ