11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կապ ունի մանկապարտեզը ընտրությունների հետ

Անեկդոտի նման մի բան է դարձել` ում ինչի մասին հարցնում ես, ասում են` մնա ընտրություներից հետո: Կամ էլ  ասում են, որ ընտրություններից հետո այսինչ կամ այնինչ ապրանքը թանկանալու է:Այս մտավախությունը պատել է նաև Երևանի մանկապարտեզներին:

Օրերս ծնողներից մի քանիսը մեզ հետ զրույցում մտահոգություն էին հայտնել, թե “նախագահի ընտրությունից հետո Երևանի մանկապարտեզները դառնալու են վճարովի: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում հարցը լսելուն պես ասաց. “Վայ, ո՞վ ասեց: Դա անհեթեթություն է”:

 

“Չկա, չի էլ կարող նման բան լինել: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ինչ կապ ունի մանկապարտեզը ընտրությունների հետ, դրանք տարբեր բաներ են: Դա սոցիալական փաթեթ է, որ  արվել է քաղաքապետի որոշմամբ, ու այն լինելու է շարունակական”:

 

Նկատենք, որ մանկապարտեզները անվճար դառնալուց հետո մեծացավ երեխաների հոսքը, արդյունքում դաստիարակների աշխատավարձը մնաց նույնը, որը դժգոհությունների տեղիք տվեց:

 

Գայանե Սողոմոնյանը նկատում է, որ իրականում խնդիր կա: “Սկզբում խմբերում նորմայի թիվը գերազանցվեց և այդ  արագության մեջ մեր կառավարումից դուրս մնաց, քանի որ ծնողները միանգամից մեծ ոգևորություն ապրեցին և սկսեց մեծ հոսք դեպի մանկապարտեզներ”:

 

Ոլորտի պատասխանտուի խոսքով` եթե նախկինում մանակապարտեզներում երեխաների թիվը կազմում էր 21 հազար, ապա մեկ տարվա մեջ նրանց թիվը դարձավ 30 հազար: Իսկ այսօր արդեն 10 հազար երեխա ունեն հերթագրված:

 

Նման դեպքերը բացառելու համար Գայանե Սողոմոնյանը նկատում է, որ այսօր արդեն արգելված է նորմատիվ սահմանները գերազանցելը. “Բայց մենք չենք կարող ընդունված երեխաներին հանել մանկապարտեզից, դա բարոյական չէ”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ