16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մինչ Կաթողիկոսի այցը՝ Հայրիկյանը հարցաքննվում էր

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 3-ին այցելել է նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանին, ով բուժվում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցում:

Ըստ Հայրիկյանի, Կաթողիկոսը իր օրհնությունն է տվել թեկնածուին: Միաժամանակ, պատարագին աղոթել են Հայրիկյանի առողջության համար:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` ժամը 22.30-ի սահմաններում, դեռեւս անհայտ անձը Երեւանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել է Պարույր Հայրիկյանի վրա: Վերջինս աջ անրակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:  

Մինչեւ Գարեգին 2-րդի այցը  Պարույր Հայրիկյանը հարցաքննվում էր: Նա երեկ էլ է ցուցմունք տվել քննչական խմբին:

 Վաղը նախագահի թեկնածուն կհայտարարի իր որոշումը՝ արդյո՞ք դիմելու է Սահմանադրական դատարան` հետաձգելու նախագահական ընտրությունների քվեարկության օրը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ