Երեւանում է ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խումբը
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին ընդունեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին: Էդուարդ Շարմազանովը ողջունեց դիտորդներին՝ կարեւորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի ժողովրդավարական ընտրություններով: […]





































