16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

18-ամյա երիտասարդը բռնաբարել է հաշմանդամ տղային

18-ամյա Ե. Ա.-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր ծանոթ, 23-ամյա մանկուց երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող Նորայր Հ.-ի անօգնական վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով, 2012թ. օգոստոսի 06-ին ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի Հրազդանի կիրճում գտնվող մանկական երկաթուղու մոտակայքում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ե. Ա.-ն կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի […]

Պատերազմի հավանականությունը մեծ չէ. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով Ղարաբաղում պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք պատերազմի՝ ադրբեջանական կողմի սպառազինումը, ռազմատենչ հայտարարությունները մի պահ կարող են հանգեցնել պատերազմի, չնայած նրան, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմի վերսկում: Դաշնակացական գործիչը վստահ է նաեւ, որ […]

Փակ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:   Դժվարանցանելի են  Աշտարակ-Գյումրի (Մաստարա-Լանջիկ), Ապարան-Սպիտակ (Լեռնապար-Ալագյազ, Վարդաբլուր) ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները:   Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:   Վրաստանի […]

Թուրքերը նպաստում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գովազդին

2005 թվականին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին, նշանավոր թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հոդված էր գրել “Hurriyet” թերթում` կոչ անելով թուրք հանրությանը պատրաստ լինել առաջիկա “հայկական ցունամիին”: Այս ամսվա սկզբին, թուրքական “Gazete Kars”  թերթը նման մի խմբագրական հրապարակեց՝ “Հայկական նախապատրաստական աշխատանքները 2015 թվականի համար” խորագրով, նախազգուշացնելով թուրքերին Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակի մասին, խորհուրդ տալով նրանց ձեռնարկել […]

Ծառուկյանին բացակա չդնենք. Ժամանակ

5-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից հետո ամանաշատը բացակայող պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատը բացակայող երկրորդ պատգամավորն էլ ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանն է: Բայց հայտնի է, որ վերջինս հիվանդ է, մի քնաի անգամ վիրահատության է ենթարկվել, եւ նրա բացակայությունները հարգելի են: Ծառուկյանը մայիսի 6-ին խորհդրանական ընտրություններից հետո տեղի ունեցող նիստի չի մասնակցել: Նա […]

Իրաքի նախագահին կխնամեն բրիտանացիները

Իրաքի նախագահ 79-ամյա Ջալյալ Թալաբանիին հոսպիտալացվել է արյան զեղում ստանալուց հետո: Լուրեր էին տարածվել, թե նախագահը մահացել է, սակայն այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նախագահը ողջ է, բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը, հաղորդում է “Associated Press”-ը: Ըստ որոշ տվյալների` Թալաբանին անգիտակից վիճակում է գտնվում: Դեկտեմբերի 19-ին Իրաք կժամանի բրիտանացի բժիշկների խումբը, ովքեր էլ կհետեւեն […]

էլավ ապե – ok bro … քյառթերը պակասում են

Ֆեյսբուքյան օգտատերերից Վիլեն Գաբրիելյանն իր էջում հումորային գրառում է արել այն մասին, որ հայ հասարակությունն աստիճանաբար մաքրվում է ”քյառթերից”: ”Քյառթերը մանրից պակասում են, շատ վատ ա…:((( լավ ավանդույթները չենք կարում պահպանենք: Նոր սերունդը, ավանդական բառապաշարը փոխարինում ա ինչ-որ ապուշ ամերիկական սլենգի ջակի բառերով, օրինակ՝– ծնգացրու – call արա– ախպերս – bro– էլավ ապե – ok […]

Անտարկտիդայի մի մասը նվիրել են Եղիսաբեթ 2-րդին

Անտարկտիդայի տարածքի մի մասն այսուհետեւ կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով: Նման պատվավոր նվերի թագուհին արժանացել է իր թագավորման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաղորդում է “The Telegraph”-ը: Եղիսաբեթ թագուհու Երկրի մակերեսը 437 հազար քառակուսի կմ է, ինչը 2 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարածքը: Նախկինում մայրցամաքի այդ մասն անուն չուներ:  Նոր “ունեցվածքը” թագուհուն ներկայացրել է […]

Արարատի մարզպետը պարտքերի տակ է. Չորրորդ ինքնիշխանություն

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի Լոնդիկի գործերն այնքան են վատացել, որ վերջինս, պտտվող խոսակցությունների համաձայն, չի կարողանում հոգալ առօրյա «կենցաղային» հոգսերը: Բանը հասել է այնտեղ, որ վերջինս “ձեռնարկել” է որոշ գյուղապետների և գյուղերի բալանսին նստած գույքը վաճառելու գործընթացը:  “Չորրորդ  ինքնիշխանության” տեղեկությունների համաձայն` օրերս Լոնդիկը Գոռավան համայնքի գյուղապետ Արսեն Բազիկյանի հետ վաճառել է 5000 խորանարդ մետր ազբեստե […]

Վարչապետն անփոփո՞խ է.Ժամանակ

ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու: “ժամանակ” օրաթերթի տեղեկություններով, նման կարծիքի հիմք են հանդիսացել նրա` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կայացած հանդիպումները: Այցի ընթացքում նա հանդիպել է նաեւ “Հազարամյակների մարտահրավերներ” կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Նրանք քննարկել են առաջիկայում ՀՀ-ում այդ ծրագրի վերաֆինանսավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի