06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երբ են տղամարդիկ հրաժարվում սեռական հարաբերություններից

Որքան էլ զարմանալի թվա, բոլոր տղամարդիկ չէ, որ տառապում են կանանց հանդեպ սրված սեռական ցանկությամբ (ինչպես փորձում են հաստատել կարծրատիպերը): Այն դեպքում, երբ կանանց մեծամասնությունը կարծում է, թե տղամարդիկ մշտապես սեքս են ուզում, հետազոտություններնապացուցում են հակառակը. պարզվում է արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդհանրապես հրաժարվում են սեռական հարաբերություններից իրենց կանանց հետ: Հարցումները ցույց են տվել, որ շուրջ […]

Օսկանյանի հիշեցումը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ալբերտ Հիրշմանի տեսությունն ու բացատրել, թե որքանով է այն արդիական Հայաստանի համար: ”Դեկտեմբերին 97 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Հիրշմանը (Albert O. Hirschman), որը հայտնի է 1970թ. իր հեղինակած ”Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն” (Exit, Voice, and Loyalty) աշխատությամբ: Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում […]

Խաչիկյանի գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության եւ այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, […]

Հետտոնական սթրեսները կապված են ֆինանսական խնդիրների հետ. ազգագրագետ

“Հետտոնական սթրեսները կապված են ֆինանսական խնդիրների հետ, որից խուսափելու համար պարզապես հարկավոր է կանոնակարգել գնումները”,-ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը` լրագրողերի հետ հանդիպմանն անդրադառնալով հետտոնական սթրեսների թեմային: Ազգագրագետի կարծիքով` տոները նույնիսկ չեն էլ ավարտվել, այդ պատճառով էլ դրա մասին խոսելը դեռեւս վաղ է: Նա նշեց, որ մենք ավելի շատ կենտրոնանում ենք տոնական սեղանների վրա` մոռանալով հոգեկան ներդաշնակության […]

Ծառուկյանը վախենում էր

 ՛՛Գագիկ Ծառուկյանը վախենում էր կորցնել այն միակ բանը, ինչ տրված էր Աստծո կողմից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարրեց նախագահի թեկնածու ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի Հարությունյանը, սակայն նա չմասնավորեցրեց,  ժպտալով հավելեց. ՛՛Հիմա ԲՀԿ-ն չի սատարում Սերժ Սարգսյանին, նրան թողնում են միայնակ, նա չի հավաքի հիսուն տոկոս՛՛: […]

Պարտքով լինի, ոնց լինի պիտի այդ գումարը ճարի. նախագահի թեկնածու

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ ինքը միայն երեկ երեկոյան է վճարել նախագահական ընտրությունների համար պահանջվող ութ միլիոն դրամ ընտրագրավը, քանի որ բանկերն են փակ եղել: ՛՛Եթե մեկը որոշում է  դուրս գալ լուրջ պայքարի, պարտքով լինի, ոնց լինի պիտի այդ գումարը ճարի, դա նույնն է ինչ գնալ պատերազմի առանց զենքի՛՛,-ասաց նա: […]

Օդի ջերմաստիճանը կնվազի 13-18 աստիճանով

Հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 08-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

Դա սեփական կնոջը վաճառելուց ահավոր բան է

՛՛Ես երեկ ամբողջ գիշեր ներողություն եմ խնդրել բոլոր ոչխարներից, ընտրելու համար գումար վերցնելը սեփական կնոջը վաճառելուց ավելի ահավոր բան է, նրանց պետք է ավելի խիստ կոչել, որովհետև ոչ միայն տվողն է տականք, ով փչացնում է, այլև ստացողն է իրեն դնում ծախու արարածի տեղ՛՛,-սա Պարույր Հայրիկյանի բնորոշումն է: Նա հայտնեց, որ իրենք նախագահկան ընրագրավ հավաքելու` դրամահավաքի […]

Թամաշա են անելու Սերժ Սարգսյանի հաղթանակը

՛՛Հմայքով Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինն  է, գաղափարները փայլուն են, բայց որպես ղեկավար զիջում է մյուս թեկնածուներին, նա կարող է հմայել կանանց ու երիտասարդներին, ինտելեկտուալներին՛՛,-այսպես է կարծում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` վերլուծելով նախագահի թեկնածուների շանսերը: Սակայն արմատական ընդդիմադիրները ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովյաննիսյանին չեն աջակցում, քանի որ, ըստ Ադիբեկյանի, նա ավելի շատ ընկալվում է որպես ռոմանտիկ կերպար: Ինչ վերաբերում […]

Ծառուկյանը որոշեց` ճիշտ է պահպանել սեփականությունը

ԲՀԿ անդամ, դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտը ամայացած վիճակում չէ, սակայն կաթվածահար վիճակում է: Նրա համոզմամբ, դա բարդ հիվանդություն է եւ երկար ժամանակ է պահանջվելու բուժման համար: Առաջադրված թեկնածուների մասին, Բոստանջյանն ասաց, որ ոչ ոք չի կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահին: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարօրինակ է համարում, որ  քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի