07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

126-ամյա կուսակցությունը չի լուծարվի

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեմ չէ ՀԱԿ-ը կուսակության վերածելուն: ”Դա իմ խնդիրը չի, վերջ ի վերջո շարժումը չի կարող հավերժ գոյատևել, երբ բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում, իսկ կոնսեսուսով շատ քիչ որոշում կարելի է ընդունել, և դրա արդյունքում Հայ Ազգային Կոնգրեսի գործողությունները շատ դեպքերում խաթարվում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը: ”Երևի հասունացել էր պահը, երբ պետք էր ավելի ինստիտուցիոնալ կառույց դարձնել”,-հավելեց նա:

Սակայն ՍԴՀԿ ատենապետը չի պատրաստվում լուծարել իր կուսակցությունը և մաս կազմել ՀԱԿ կուսակցության: ”Մեր պարագան ուրիշ է, մենք մայր կուսակցություն ենք, դեռ դատական գործընթացների մեջ ենք` կապված անօրեն տարածքի հետ, սակայն համոզված եմ, որ հաղթելու ենք, և դրա արդյունքում կընտրենք համագործակցության ձևաչափ ՀԱԿ-ի հետ և կշարունակենք ընդդիմադիր դաշտում իրականացնել բոլոր այն նպատակները, որոնք որդեգրել ենք, երբ ստեղծվել է ՀԱԿ-ը”,-հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով` և ՀԱԿ կուսակցության, և ՍԴՀԿ-ի նպատակները համընկնում են, սակայն 126-ամյա կուսակցությունը չի կարող լուծարվել: 

Հարցին, թե արդյոք հաջողություն կունենա ՀԱԿ-ը` որպես կուսակցություն, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց. ”Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնում է կուսակցության ղեկավարի դերը, ավելի ճիշտ` պատրաստակամություն է հայտնել ստանձնելու, ապա կարծում եմ, որ աջակցողներ, համախոհներ շատ կլինեն: Կան բազմաթիվ անկուսակցականներ, նրանք հանգիստ կարող են միանալ և կարծում եմ, որ բավականին ուժեղ կուսակցություն կլինի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ