06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ պատահար. հրդեհի հետեւանքով կա մահ

Այսօր՝ փետրվարի 8-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Վարդենիսի բշժկական կենտրոնից Ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ այրվածքների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Նվեր Երանոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Ալիկ Սուքիասյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Վարդենիսի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ Սարգիս Ավագյանը, վարելով “Օպել” մակնիշի 27 ՕԼ 679 համարանիշի ավտոմեքենան, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի առաջին կմ հատվածում ավտոմեքենայի բենզինի վերջանալու պատճառով կանգնում է: Այդ ժամանակ Ն. Երանոսյանը բեռնախցիկից պլաստմասե տարայով փորձում է բենզին լցնել բենզաբակը: Այդ ժամանակ ձագարը՝ «ծապլին» շուռ է գալիս Ն. Երանոսյանի վրա, ով այդ պահին ծխախոտով է լինում, ինչից հետո էլ առաջանում է հրդեհ:

Ավտոմեքենայում եղած, Վարդենիս քաղաքի բնակիչներ 36-ամյա Սարգիս Սարգսյանը, 42-ամյա Արսեն Նալբանդյանը և Գեղարքունիքի մարզի Շատջրեկ գյուղի բնակիչ 36-ամյա Մարտիկ Սահակյանը փորձում են օգնություն ցուցաբերել, սակայն չեն կարողանում փրկել Ն. Երանոսյանի կյանքը:

Վերջիններս նույնպես տեղափոխվել են հիվանդանոց՝ ձեռքի և դեմքի մասերում ստացված այրվածքներով։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում քննիչ Ալիկ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ