07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ը պաստառներ է հեռացրել. հաստատվեց քվեաթերթիկի նմուշը /վիդեո/

Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել: Նախապես ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ իրենք Երևանի քաղաքապետարանի հետ միասին շրջայցեր են կատարել մայրաքաղաքում, և այն պաստառները, որոնք ոչ ճիշտ վայրերում են փակցված եղել, հեռացվել են: Նմանատիպ շրջայցեր են կատարվել նաև մարզերում, որոնց արդյունքների մասին ԿԸՀ-ը ավելի ուշ կհայտնի: 

Մուկուչյանը հայտնեց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում թեկնածուների քարոզչական նյութերի ուղարկման վերջնաժամկետն էր: Բոլոր ընտրատեղամասերը բանտարկյալներին տվել են իրենց ձեռքի տակ եղած քարոզչական նյութերը: Սահմանվեց կալանավայրերի քվեարկության սկիզբը: Ըստ ԿԸՀ որոշման` Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրությունները կսկսվեն ժամը 10-ից, իսկ մյուս 6 ՔԿՀ-ներում` 17-ին:

Այսօր նաև դիտորդական առաքելության գրանցման վերջնաժամկետն էր լրանում: ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ նախագահական ընտրություններին կհետևի 12 միջազգային կազմակերպություն, որոնց ներկայացուցիչների թիվը կլինի 623-ը: Տեղական հասարակական կազմակերպություններից դիմումներ են ներկայացրել 26-ը, ում կողմից ներկայացվել են 6034 դիմորդ:

Մուկուչյանը նշեց, որ վաղը մեկնարկելու է էլեկտրոնային քվեարկությունը: ԿԸՀ հանձնաժողովի 7 անդամները գաղտնի հանձնեցին իրենց ծածկագրերը, որոնցով պիտի հաշվեն էլեկտնորային քվեարկության արդյունքները:

Նիստի ընթացքում նաև հաստատվեց ՀՀ նախագահի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ