21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից

2012թ դեկտեմբերի 29-ից  հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների  արձակուրդը   կտեւի 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչեւ 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին  եւ երկրորդ  դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչեւ 2013թ հունվարի 27-ը ներառյալ:

Էթիկայի հանձնաժողովը Մհեր Սեդրակյանի հարցը քննության առնելու դիմումը կուսումնասիրի հունվարի 17-ին

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հունվարի 17-ին կքննի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի դիմումը քննության առնելու հարցը:  Henaran.am-ին այս մասին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ‘’Ժառանգության’’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ   երեկվանից պատգամավորներն արձակուրդի մեջ են եւ աշխատանքի կվերադառնան միայն […]

“Քաղցր” Նազենին

Իր քաղցրավենիքներով հայտնի Վերա Հովհաննիսյանը շաքարից պատրաստել և համացանցում է տեղադրել հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի քաղցրաքանդակը: Հեղինակն ասել է, որ ավելի վաղ էր ցանկանում պատրաստել այն: Նազենին լուսանկարի մեկնաբանությունների հատվածում շնորհակալություն է հայտնել նման նվերի համար: Henaran.am-ը հաղորդավարուհուց փորձեց ճշտել, թե արդյոք իրեն դուր է եկել քաղցրաքանդակը, որը շատերի կարծիքով` բավական հաջողված ու գեղեցիկ է ստացվել: Պատասխանն այսպիսին […]

Քաղաքապետը պարգևատրել է մանկավարժներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է  Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին:  Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալլություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։ ”2012թ-ը հաջողության տարի էր հատկապես կրթական ձեռքբերումների առումով: Մեր […]

Որպես խելացի քաղաքական գործիչ … Շարմազանովը` Տեր-Պետրոսյանի որոշման մասին

 ”Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադադրումը սենսացիոն չէր կարող լինել և սպասելի էր: Վերջին տարիները ցույց էին տալիս, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է քաղաքականությունից հեռանալու: Այլ հարց է, որ ինքը պատրաստվում էր դա անել մի քիչ այլ ձևով. դուռը, նենց, լավ շրխկացնելով”,- Henaran.am –ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ […]

Շաքարի գները մշտապես համահունչ են եղել միջազգայինգներին. Արտակ Շաբոյան

՛՛Շաքարի շուկան մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այդ շուկայում բարձր կենտրոնացվածություն կա՛՛,-այսօր  տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:  ՏՄՊՊՀ նախագահի հավաստիացմամբ,  Հայաստանում վաճառվող շաքարի գները բարձր չեն եղել եւ մշտապես համահունչ են եղել միջազային գներին: Արտակ Շաբոյանի խոսքով, հաշվի առնելով, որ մեզ մոտ շաքարավազը արտադրվում է, […]

Նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին /ֆոտո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին գալիք տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ և նաև, որ 2013 թվականին նրանց բարդ, բայց նաև հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքը ծառայի մեր ժողովրդի և հասարակության առաջընթացին: ”Հարգելի´ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անցնող […]

Մեսսին առաջինն է, Մխիթարյանը` 8-րդը

Շարունակվում է պայքարը 2012-2013 թ. մրցաշրջանի Ոսկե խաղակոշիկի պայքարի համար: Առաջատարը կրկին արգենտինացի, ”Բարսելոնայի” առաջատար Լիոնել Մեսսին է: Նա ունի 52 միավոր: Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8-րդն է: Մխիթարյանը մրցաշրջանի ընթացքում դարձել է 18 գոլի հեղինակ, և վաստակել է 27 միավոր: Նշենք նաև, որ Մեսսիին 16 միավորով զիջում է Զլատան Իբրահիմովիչը, […]

Տեր-Պետրոսյանի դեմ կեղտոտագույն, նողկալի դավաճանական կեցվածք դրսեւորեցին նրանք, ում նա հանեց գերեզմանից

Որպեսզի ավելի պարզ լինի որդեգրած կեցվածքս` ասեմ: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որ ասում են` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ նախագահի թեկնածուն, ուրեմն` աշխարհն ավարտվում է: Ո’չ: Եթե այլ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեր  չառաջադրվել, գուցեեւ մտածեի այլ թեկնածուի մասին: Բայց: Ես պնդում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ կեղտոտագույն, նողկալի դավաճանական կեցվածք դրսեւորեցին հենց նրանք, այսպես […]

Էրդողանը եւ Գյուլը շնորհավորել են քրիստոնյաներին

“Շնորհավորում եմ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին եւ աշխարհի քրիստոնյաներին: Երջանկություն եւ հաջողություններ եմ մաղթում”,-Սուրբ ծննդյան շնորհավորական ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է “CNNturk”-ը: Հիշեցնենք, որ այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը: Նմանատիպ շնորհավորանքով է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կրկին քրիստոնյաներին խաղաղություն եւ բարեկեցություն են մաղթել: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի