Առանց ՀՀԿ-ի աջակցության ՀԱԿ կուսակցություն չի կարող ստեղծվել. 168 Ժամ

“Առաջին նախագահն առանց ՀՀԿ-ի ապօրինի աջակցության չի կարող ՀԱԿ-ը վերակազմավորել նոր քաղաքական միավորի, քանի որ ո՛չ այդ հնարավորությունը ունի, եւ ո՛չ էլ համապատասխան ՀԱԿ-ային փաստաթղթեր: Ավելին, ՀԱԿ-ի անդամների գերակշռող մասը միշտ դեմ է եղել նման նախաձեռնությանը՝ կուսակցության վերածմանը, այդ թվում եւ մենք՝ “Մարդու իրավունքներ-96”-ը:
Այսինքն՝ այս պայմաններում անգամ Սերժ Սարգսյանի ֆանտազիան չի օգնի այդ նախաձեռնության իրականացմանը”,- անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցության վերաձեւակերպելու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությանը, թերթին ասել է ՀԱԿ անդամ, “Մարդու իրավունքներ-96” կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը:
Ռուբեն Թորոսյանը նշել է, թե ո՛վ կարող է լինել նորաստեղծ կուսակցության ղեկավարը:
“Լավ կլինի, որ այդ նոր կուսակցության ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանը լինի, կամ ԲՀԿ-ից որեւէ մեկին բերեն: Այ, այդ դեպքում, ամեն ինչ իր տեղը կընկնի վերջնականապես”,- ասել է “Մարդու իրավունքներ-96”-ի նախագահը: