25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էթիկայի հանձնաժողովը չի տապալվի. ընդմիջում ընդմիջման հետեւից եւ քվեարկություն

Քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության դրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում քաղաքական հավասարակշռություն հաստատել եւ լրացուցիչ տեղեր տրամադրել քաղաքական մեծամասնությանը: Նշենք, որ այս նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ամենավիճահարույց փաստաթուղթը կարելի […]

“Մուսկուլդ ցույց տուր”, ապարանցի Լյովա /վիդեո/

“Ովքեր էլ լինեն մեր մրցակիցները, մեր ռազմավարությունը, մարտավարությունը չի փոխվում”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելը որևէ բան փոխե՞լ է ՀՀԿ ռազմավարությունում:  Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը ձեռնպահ մնաց այդ թեմայից խոսելուց: Ըստ նրա, ԲՀԿ-ն արդեն հայտարարությունն արել է եւ ավելացնելու բան չունի: […]

Խորհուրդներ ամանորյա տհաճ անակնկալներից խուսափելու համար

Ամանորի գնումները կատարելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել պահպանման ժամկետներին, 2 օրից ավել կերակուրները չպահել սառնարանում, չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Վերջինս խորհուրդ է տալիս տոնական օրերին առողջական խնդիրներից խուսափելու համար հետևել ոչ միայն սննդի անվտանգությանը, այլև նրան, թե […]

Բացի Կոնգրեսից, Տեր-Պետրոսյանին այլ ուժեր կսատարեն. Զուրաբյանը վստահ է

“Ես վստահ եմ, որ բացի Կոնգրեսից, իսկ Կոնգրեսում վստահ եմ , որ բոլոր ուժերը կսատարեն նրան, նաեւ Կոնգրեսից դուրս ուժեր կսատարեն Լեւոն Տեր-Պետրոսյանին”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ առաջնորդի` նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում ՀԱԿ-ը միայնա՞կ կմասնակցի ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետ համագործակցությամբ, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:  […]

Դավիթ Հարությունյանը բանավեճի “ձեռնոց” նետեց

ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություններ է նախատեսում, նպատակ ունի քաղաքական հավասարակշռության միջոցով հասնել նրան, որ հանձնաժողովում կայացվեն ապաքաղաքական որոշումներ: Այս մասին քիչ առաջ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց  հարցի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացվել է ԱԺ […]

Տեր-Պետրոսյանը ակնարկ կանի՞ ՀՀՇ համագումարին

“Հարցը բուռն քննարկումների էտապում է գտնվում Հայ ազգային կոնգրեսում, շատ բան բնականաբար,  կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշումից իր հնարավոր առաջադրման մասին”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով սպասվող նախագահական ընտրությունների մասին՝ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ ՀԱԿ առաջնորդն այս փուլում լրջորեն մտածում է ՀՀ ներքաղաքական եւ արտաքին  […]

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանը բարելավել է դիրքերը

Այսօր  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2012 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների վերջնական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը, վաստակելով 457 միավոր, 7 հորիզոնականով բարձրացել է և հանգրվանել 75-րդ հորիզոնականում: Նախորդ տարի մեր հավաքականը զբաղեցնում էր 46-րդ տեղը 612 միավորով: Առաջատարը 1606 միավորով Իսպանիայի հավաքականն է, նրանից հետո Գերմանիան է 1437 միավորով, եռյակը եզրափակում են արգենտինացիները 1290 միավորով: […]

Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը: Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: […]

Կորյուն Սողոմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մրցապայքարը  շարունակող Կորյուն Սողոմոնյանը երեկ հաղթանակած դուրս եկավ ռինգից և ճանաչվեց մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն`  49 կգ քաշային կարգում: Կորյուն Սողոմոնյանի մրցակից իռլանդացի բռնցքամարտիկ Հյուգ Մայերսը ուժեղ և արժանի մրցակից էր, որի նկատմամբ հաղթանակը մեր մարզիկը գրանցեց 11:10 հաշվով:     Եզրափակիչ դուրս եկած Արամ […]

Զենքի պահեստ առանձնատանը

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված ՛՛Սաքրեն՛՛ ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից: Ըստ նախաքննական վարկածի՝ ՛՛Գոլդ-Էներջի՛՛ ՍՊԸ հիմնադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված