21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ

21 տարի առաջ այս օրը` հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունն ընդունեց “Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին” պատմական որոշումը, որով պաշտոնապես ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը:  Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը եւ մեկնարկը եւ ազգային պետականության վերականգնման, եւ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար: Այդ օրերին վտանգի մեջ էր Արցախը, հայ-ադրբեջանական […]

Պատարագ Բանակի օրվա առիթով /ֆոտո/

Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի […]

Կայացավ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությունը

Քիչ առաջ “Մոսկվա” կինոթատրոնում ավարտվեց “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությունը, որին մասնակցեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Ներկա էին նաեւ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այլ պետական եւ քաղաքական գործիչներ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ասաց, որ կարիք չկա երկար խոսելու: Պարզապես առաջարկեց դիտել ֆիլմը: Ինչպես հաղորդում […]

“Ղեկավարը թող աշխատի, ժողովրդին էլ պահի…” /վիդեո/

Տավուշի մարզի Գոշ գյուղում է ապրում 84-ամյա Հրանուշ Նուբարյանը: “Փառք Աստծո, երեխեքս նորմալ ապրում են, ռուսաստաններում են, դե ես էլ գլուխս յոլա եմ տանում… ինչ ասեմ”,-ասաց նա Henaran.am-ին: Հրանուշ տատիկը Գոշավանք էր հասել, որ նամակ հանձնի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Վառելիք չունի, գումար է խնդրում, որպեսզի կարողանա տունը ջեռուցի: “Է բալա, միայնակ կին […]

Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը,. ո՞վ կհետեւի նրան

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի հայտարարությունը. Հացադուլիս երրորդ օրն է։ Կեանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մէկ օրից աւել եմ գոյատեւում լիարժեքօրէն մասնակցելով ընթացիք գործերին, կատարելով թէ մտաւոր եւ թէ մարմնական աշխատանքները։ Այսօր մարզանքս չարեցի․ սրտիս շրջանում ճնշուածութիւն կար։ Ընդհանրապէս խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի օր Անդերաս Ղուկասեանի անժամկետ […]

Կայացան ՏԸՀ-ի առաջին նիստերը

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, այսօր` հունվարի 27-ին,  Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր  տեղամասային ընտրական հանձնաժողովներում/ՏԸՀ/ կայացել են առաջին նիստերը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ժամանակացույցի համաձայն` հունվարի 28-ից կմեկնարկեն ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների` ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:  

Միջադեպ բանակում.սպանվել է ավագ սերժանտ Գալստյանը

Հունվարի 26-ին, ժամը 23:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն […]

“Դեպի ապահով Հայաստանի” տակ` ծվարած /օրվա կադր/

Գոշավանքում՝ այս ընտրողը ծխում էր “համբերանքի չիբուխն” ու վերեւից հետեւում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ով Գոշի բնակիչների հետ քննարկում էր “Դեպի ապահով Հայաստան” ծրագիրը: Գուցե այս մարդն էլ է հավատում ապահով Հայաստանի կայացմանը ու համբերատասր սպասում է:

Ավետն ու Նազենին “տժժում են” /վիդեո/

“Ո՞վ է Հայաստանի արվեստի մռութիկը”,-հարցրեց հանդիսավար Ավետ Բարսեղյանը իջեւանցիներից: Չսպասելով հանդիսատեսի արձագանքին՝ Ավետը ինքն իրեն պատասխանեց՝ խոսքը Սիլվա Հակոբյանի մասին է:  Սիլվա Հակոբյանին, թերեւս իր երգի համար են  “մռութիկ” անվանում: Հետաքրքիր է, որ վերջին օրերին քննարկման թեմա է դարձել Ավետի եւ Նազենիի մեկնաբանությունները, որ նրանք անում են ՀՀԿ թեկնածուի քարոզարշավն ուղեկցող հայ աստղերի համերգներին: Այս […]

Հայկական սպորտը քաղաքականացված է

 ՛՛Հաշմանդամների՝ սպորտի հետ կապված հարցերը անլուծելի են մնում, մեր երկրում դոփում ենք տեղում և մեր երկրում առաջընթաց չնկատվեց՛՛,-այսօր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն ասաց ՛՛Փյունիկ՛՛ Հ/Կ ղեկավար  Հակոբ Աբրահամյանը: ՛՛Գուցե նրանից է, որ այս ոլորտը քաղաքականացված է մեկ այլ կուսակցության կողմից՛՛,-նկատեց նա: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի