12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնի անուններ. ստվերային իշխանություն են ձեւավորում /վիդեո, ֆոտո/

Չնայած անձրեւային եւ քամոտ եղանակին, Ազատության հրապարակում, մարտի 17-ին, նախատեսված ժամին մեկնարկեց Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Բացելով նիստը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց հավաքվածներին, ասաց, որ հիանալի եղանակ է, եւ այս նիստը շարունակությունն է իր սկսած պայքարի: Առաջին նիստին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկայացրին իրենց տեսակետները նոր իշխանության ձեւավորման մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց, […]

Իշխանությունը կողմ է հրապարակային երկխոսությանը, բայց ոչ երկխոսությանը` հրապարակում

“ՀՀԿ-ն, իշխանությունը միշտ կողմ է եղել երկխոսությանն ու բանակցություններին: Ավելին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրել է նախագահական նստավայր` երկխոսելու, սակայն պ-ն Հովհաննիսյանը ասել է, որ դա լինի Ազատության հրապարակում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա համոզմամբ, հրապարակները ակցիաների միտինգների համար են:  ” Կրկնում եմ իշխանությունը […]

Հացադուլ. օր 8-րդ /վիդեո, ֆոտո/

Կիրակի` մարտի 17-ին  լրացավ  “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 8-րդ օրը: Նա չնայած քամուն շարունակում է ընտանիքի անդմաների հետ ռադիո լսել եւ հայացքով բարեւել իրեն ողջունողներին: Երեկոյան,  Ազատության հրապարակում տեղի կունենա Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Հիմնական բանախոսներն են Արայիկ Հարությունյանն ու  Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում նոր իշխանության ձեւավորումն է: “Եկեք անձրեւանոցներով: Հնարավոր է անձրեւ”,-ֆեյսբուքի […]

Սյունիքի մարզպետը քիթն է վիրահատում

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետը արդեն 10 օր է` պաշտոնապես արձակուրդի մեջ է: Որոշ տեղեկություններով, նա այս քայլին է գնացել, որպեսզի հանդարտվի իր անվան շուրջ խոսակցությունները: Հիշեցնենք, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հրաժարականն է պահանջում: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Նա Գերմանիայում պետք է վիրահատի քիթը: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ […]

Հրապարակը ռոք է լսում /ֆոտո/

Քիչ առաջ ՛՛Ազատության՛՛ հրապարակում մեկնարկեց ռոք-համերգ: Նախապես ՛՛Ժառանգություն՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ հրապարակում երաժշտության որևէ տեսակի մրցույթ է լինելու: իսկ վաղվանից արդեն մեկնարկելու է քաղաքացիական ֆորումը՝ հանրային խուրհուրդը: Ֆորումում վաղն իր տեսակետներն է ներկայացնելու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ հաջորդ օրն Անդրիաս Ղուկասյանը: Նշենք, որ ներկաներին իրենց կատարումներն են […]

Տարոնի նվաճումը…քաղաքապետացու Օսկանյանը

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է հաղթի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ինչու է նա այդ կարծիքին, Իգիթյանը պատասխանեց. ”Օրինակ` այն, որ այսօր Երևանի բոլոր մանկապարտեզները անվճար են, նրա շնորհքն է, դա մեծ նվաճում է, և էլի ու էլի շատ […]

Ո՞ւմ համար կյանքը կտա Արամեն /վիդեո/

Երգիչ Արամեն իր եկրպագուներին է ներկայացրել իր նոր ”Դու, դու” երգի տեսահոլովակը: ”Քեզ համար կյանքս կտամ”,-երգում ասում է Արամեն: Տեսահոլովակում նկարահանված են Արթուր Գրիգորյանը, Մարտին Մկրտչյանը, Ավետ Բարսեղյանը, Ռիչարդ Մադլենյանը: Երգի երաժշտությունն ու խոսքերը գրել է Մանե Հակոբյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հակոբյանն է:

Ես ենթակա մարդ եմ. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռևս բուժման մեջ է գտնվում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գտնվում է Կարմիր խաչում բժիշկների հոսկողության տակ: Հարցին, թե հնարավոր է` մեկնի արտերկրում բուժվելու, Հայրիկյանը պատասխանեց. ”Բժիշկներն են որոշելու` ինչ անեն, ես իրենց տրամադրության տակ եմ, ես ենթակա մարդ եմ”: Իսկ բժիշկները խորհուրդ տալիս են բուժվել արտերկրում, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց. ԱՆ

Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվում են, թե ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։ Տեղեկացնում ենք, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են Ժառանգություն կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Մինչև այժմ Րաֆֆի […]

Ո՞ւր է մամուլը. օրվա կադր

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նույնպես նստարան է հատկացրել: Օրվա մեծ մասը այդ նստարանը այս տեսքն է ունենում: Լրագրողներն աշխատում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի