06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքական գործընթացները դեռեւս մեր առջեւում են. Օսկանյանը չի ափսոսում

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն անկախ ամեն ինչից շարունակելու է իր ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս հավաստիացումը տվեց ԲՀԿ-ական պատգամավոր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ նախագահական ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում: Իսկ թե ինչու, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրեց եւ որոշեց ընդհանրապես չմասնակցել ընտրական գործընթացին, Օսկանյանն այդպես էլ չհստակեցրեց: […]

… Լևոն, Ռոբերտ, Սերժ, Րաֆֆի` չհավատաք

Արմավիրի մարզի Նաիրի համայնքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեց Սեդրակ Ջանփոլադյանը, մարդ ով ինքնակամ ստանձնել է գյուղ մտնողներին դիմավորելու գործընթացը: “Սա քո բուկլետն է՞, էս ինչ որ գրել ես, դու կարողանալու ե՞ս իրականացնել”, ագրեսիվ տոնով ասաց գյուղացին: Սակայն տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ժպտացող դեմքը`Սեդրակը սկսեց մի փոքր այլ երանգ  հաղորդել խոսքին: “Իսկ ի՞նչ կուզենայիք ավելացնեինք մեր […]

Ի՞նչ եղան դոշ ծեծողները, փողերը վերցրին իշխանունթյունից, քաշվեցին ղրա՞ղ

“Ի՞նչ եղան այն քաղաքական գործիչները, որոնք դոշ էին ծեծում: Ի՞նչ եղան, փողերը վերցրին, քաշվեցին ղրա՞ղ’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը բանախոսներին նման հարց ուղղեց ներկաներից մեկը: “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանն արձագանքելով` նշեց, որ իրենք թեկնածու չունեն, բայց ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացներին, աջակցում ընդդմադիր թեկնածուներին: ‘’Մեր համոզմամբ, այսօր երեք ընդդիմություն կա` Հրանտ […]

Չի ներվում, երբ իշխանությունից դուրս են գալիս եւ համարձակվում են քննադատել

‘’Ես եւ պարոն Օսկանյանը բախտակիցներ ենք’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ինչ նպատակով “Սիվիլիթասի” հետ կապված ողջ գործընթացը ծավալվեց, գուցե Օսկանյանը այն թեկնածուն էր, որից իշխանությունը վախենում էր: Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ կասկած […]

Րաֆֆին կյանքի գնով է անելու

“Այս ընտրություններից հետո մենք պետք է ունենանք ոչ թե նախագահի բարձր հովանու ներքո, կամ յոլա տանելու, այլ իրավունքի Հայաստան։ Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները փետրվարի 18-ին ճակատագրական որոշում կայացնեն”: Այսպես հունվարի 30-ին իր քարոզարաշավը սկսեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Շենիկ համայնքից: Նախագահի թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում ձգել սեփական և պետական բյուջեի […]

Ալլա Լեւոնյանը հղի է` քարոզարշավի հայտնությունը/վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանն սպասում է 3-րդ երեխային: Այդ մասին Վանաձորում` նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված համերգին հայտարարեցին հաղորդավարներ Ավետ Բարսեղայանն ու Նազենի Հովհաննիսյանը, իսկ մինչ երեխայի ծնվելը, ինչպես ասացին հանդիսավարները, Ալլան “հղի” է նաեւ հիանալի երգերով: “Դիմավորեք: Նրանք այսօր երկուսով են` Ալլա Լեւոնյանը եւ նրա բալիկը”,-հայտարարեց Ավետ Բարսեղյանը:

ՀԱԿ-ը հրապարակ դուրս գալուց առաջ

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հավատում է, որ ՀԱԿ-ը կարող է վերակենդանանալ: Սակայն վերակազմավորման համար պետք չէ անպայման սպասել մարտ 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին: ”Ի՞նչի մարտի 1-ից, հիմա էլ վերակազմավորվում է: Խնդիրը վերակազմավորման մեջ չէ, խնդիրը համակարգային գործընթացների մեջ է, որ մենք փորձում ենք ՀԱԿ-ի ներսում վերակազմավորել, մարտի 1-ից կախված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Ինչու եք այդ իննսուն տոկոսին անտեր թողնում …

Հասարակության հիասթափության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այդ հիասթափությունը ուղիղ համեմատական է քաղաքական գործիչների կամ կառույցների աշխատանքին: Անդրադառնալով ընտրական գործընթացից հասարակության հիասթափված լինելու մասին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանի կարծիքին, այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում նման կարծիք հայտնեց ՀԱԿ նախկին անդամ, ՀՀ նախկին արտգործանխարար, “Ազատ  դեմոկրատ” Ալեքսանդր Արզումանյանը: ‘’Քաղաքական կառույցները չեն մասնակցում գործընթացներին եւ հետո ասում են` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի