16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պարգեւատրեց Սեյրան Օհանյանը

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման եւ գործունեության 20-ամյակին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի […]

”Ազատության հրապարակն օգտագործվում է բացառապես Գասպար-Ռիչարդ-Րաֆֆի-Կարին շղթայի PR-ի համար”

”Տպավորությունս էնպիսին է, որ Ազատության հրապարակն օգտագործվում է բացառապես Գասպար-Ռիչարդ-Րաֆֆի-Կարին շղթայի PR-ի համար. Րաֆֆին արդեն երկու ամիս հրապարկում է, Ռիչարդը վերջերս եկավ, Արմինեն ու Կարինը այս ողջ ընթացքում ուղեկցում էին Րաֆֆիին: Կարինի պրեմիերան կարելի է հաջողված համարել. երեկ դուրս եկավ բեմ ու լացացրեց…Միակ պակասող օղակը Գասպար պապն էր, բայց քանի որ ֆիզիկապես նրա ներկայությունն ապահովելու ձև […]

Գործնընկերներին սեւերես արած նախարարը լռեց /վիդեո/

Հինգաբթի` ապրիլի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Henaran.am-ի թղթակիցը փորձեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից ճշտել, թե ովքեր են ռիսկային կառուցապաոտղները: Հիշեցնենք, որ նույն օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն հարցը ուղղեց քաղաքաշինության նախարարին եւ Երեւանի փոխքաղաքապետին: Բնականաբար, ոլորտի պատասխանատուները հերքեցին որ նման երեւույթ կա: Սակայն գործընկերներին սեւերես արեց Գագիկ […]

Ֆեյսբուքցիներն ու ”օդնոկլասսնիկում” գրանցվածները

”Եթե Ֆեյսբուքը քանդվի, նորից բացվի ”Օդնոկլասսնիկի”-ում, ոչ ոքի չես տեսնի ստատուսներով՝ նվիրված Ֆեյսբուքին: Բայց արդեն քանի օր է ամբողջ Ֆեյսբուքը քննարկում է ”Օդնոկլասնիկի”-ի փակվել-չփակվելու հարցը: Ֆեյսբուքում կա ”ռասիստների” մի մեծ խումբ, որի անդամները մտածում են, որ իրենք ինչ-որ բանով բարձր են ”Օդնոկլասսնիկի”-ում գրանցվածներից: Անձամբ ես էջ ունեմ երկու կայքերում էլ՝ արդեն մի քանի տարի է: […]

Հայաստանի մայրաքաղաքը պատրաստվում է Սերժ Սարգսյանի երդմանը /ֆոտո/

Երեւանի կենտրոնական փողոցները լեփ-լեցուն են  Ճանապարհային ոստիկանության մեքենաներով եւ ճանապարհային ոստիկաններով: Առավոտվանից Երեւանի կենտրոնի երթեւեկությունը, մասնավորապես` Բաղրամյան եւ Մաշտոցի պողոտաներում դադարեցված է: Երեւանը պատրաստվում է  ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Եվ այսօր  նախապատրաստական փորձերն են: Մասնավորապես, փորձում են  Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը, Աստվածաշունչը շարասյունով համալիր հասցնելու պահը: Փորձը նկարահանվում է վերեւից` […]

Նախագահը կազատվի հոգնած, հղփացած, լճացած դեմքերից

ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ նախագահ  Արթուր Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ընդդիմության վարքագծի մասին: Նրա կարծիքով, ընդունելի չէ այն տեսակետը, թե երկրում վտանգավոր դրություն է ձևավորվել: Արթուր Բաղդասարյանի  եզրահանգմամբ պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնել է 2008 թվականի սցենարը.” Նա ինքն իրեն հռչակեց նախագահ և նախարարներ նշանակեց”: “Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին տան 8 նախարարական պորտֆելներ նա կճանաչի […]

Կլինի՞ միավորված Ադրբեջան

Մարտին 30-ին Բաքվում կայացել է հարավային Ադրբեջանի ազատագրման, հակաիրանական կազմակերպության նիստը, որին մասնակցել են նաեւ մեջլիսի պատգամավորներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ահնդիպմանը նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նա նկատեց, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Ադրբեջանը տանում են Իրանի մասնատման քաղաքականություն: “Անկարայում եւս նիստեր են տեղի ունենում այս առումով, եւ եթե 2010-2011թթ.-ին տարածքային պահանջները ներկայացվում էին […]

Մրցակցությունը կգնա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև. ՕԵԿ

ՕԵԿ-ն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական քաղաքական զարգացումներին, ներկայացրել է մրցունակ թիմ եւ ծրագիր: Այսօր,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ   Երևանի ավագանու ընտրությունները համարում են  ոչ քաղաքական ընտրություններ: Արթուր Բաղդասարյանը պայքարը տեսնում է երկու թեկնածուի մեջ.” Հիմնական պայքարը կընթանա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև: Քանի որ ներկայացված 7 կուսակցությունների […]

1500 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1500 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ […]

“Բանվորի կոշիկը հասնի նախագահական պալատ” /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի այցելության ժամանակ Սամսոն պապիկը պատարստվում էր Րաֆֆուն ներկայացնել իր ծրագիրը: Նա գծագրել էր իր պատկերացրած նոր Հայաստանի կառուցվածքը եւ պաստառը կախել վզից: “Դատարaնները փակվեն, բանվորի կոշիկը պալատը հասնի, թուրը կոտրվi, մանգաղը փայլի”,-սա էր Henaran.am-ի  զրուցակցի ցանկությունը: Իսկ ծրագրի մանրամասները տեսանյութում: Նշենք, որ այդպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանին նա չհանդիպեց: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի