22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խորը քնից արթնանում են եւ ասում են` իմ առանցքի շուրջ միավորվեք. Շարմազանով /վիդեո/

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները առաջին հորիզոնականը վերցնելու համար: ՀՀԿ-ի  հաղթանակի հավանականությունը շատ մեծ է, քանի որ ՀՀԿ-ն այն եզակի թիմն է, որ ներկայացնում է քաղաքապետի իրական թեկնածու, անկեղծ է ժողովրդի հետ եւ մատնացույց է անում երեւանցիներին, որ հաջողության դեպքում իրենց թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Այս մասին մարտի 21-ին […]

Ապրիլի 9-ին թամաշա չանել /վիդեո/

Ազատության հրապարակում քաղաքացիական բաց խորհրդի ժողովում “Ժառանգության” անդամ Դավիթ Սանասարյանը Սերժ Սարգսյանին անվանեց “նախկին նախագահ”: “Իրականում Սերժ Սարգսյանն ավելի հեղափոխական է, ինքն իր ասուլիսով ժողովրդին մարտահրավեր է նետում ու ասում՝ դուրս եկեք հրապարակ”,- ասաց Սանասարյանը` կոչ անելով  տարբեր մասնագիտությունների տեր անձանց գալ Ազատության հրապարակ եւ մասնակցել ստվերային կառավարության ձեւավորմանը, կառավարության մաս կազմել, որը պետք է […]

Չփորձել իրենց իրական արժեքից ավելին ներկայանալ. խորհուրդ որոշ ուժերի ջահելներին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությունը, որտեղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին պատգամավորն առաջարկել է  ոստիկանությանում ինքնախոստովանական ցուցմունք գրել: “Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին  ոչ կառավարությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, […]

Հեֆերնը հետեւում է

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ՝ քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը: Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել տ-ն Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին:  “Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ […]

Արմեն Մարտիրոսյանը քենի ունի /վիդեո/

”Եթե բոլոր այդ մարդիկ ժամանակին լավ աշխատած լինեին, այսօր այս իրավիճակին չէինք հասնի, բայց ողջունում եմ իրենց մասնակցությունը` որպես քաղաքական ուժեր: Սա պայքար է հանուն Հայաստանի, հանուն Երևանի, ոչ թե տեղական նեղ խնդիրների շուրջ պայքար է”,- ի պատասխան Henaran.am-ի հարցի` ինչպես է պատկերացնում մրցակցությունը նախկին արտգործնախարարի /Վարդան Օսկանյան-ԲՀԿ/, ԱԻՆ նախարարի /Արմեն Երիցյան-ՕԵԿ/  ու գործող քաղաքապետ […]

ՀՀԿ համամասնական ցուցակը

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն ներկայացրել է 195 թեկնածուի ցուցակ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀԿ համամասնական հայտը. Հ/Հ ազգանուն,անուն, հայրանուն Ծննդյան  օրը, ամիuը տարեթիվը Կուս. 1 Մարգարյան Տարոն Անդրանիկի 17.04.1978 ՀՀԿ 2 Լպուտյան Սմբատ Գարեգինի 14.02.1958 անկուս. 3 Թոքմաջյան Հովհաննես Վաչեի 07.11.1956 անկուս. 4 Պողոսյան Հրաչ Գրիգորի 28.01.1935 անկուս. 5 Մուսայելյան Հովիկ […]

ՀՀԿ-ինը մեկով ավելի է ԲՀԿ-ից

Եվ այսպես, Հայաստանի  Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար համամասնական ցուցակ է ներկայացրել 7 կուսակցություն:  Հայաստանի Հանրապետական կուսկացություն, “Օրինաց երկիր”, “Բարգավաճ Հայաստան”, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, “Առաքելություն”, “Հայ ազգային կոնգրես”-ն ու “Բարեւ Հայաստան”դաշինքը ՀՅԴ-ն ներկայացրել է 65 հոգանոց, ՀՀԿ-ն` 195, “Առաքելություն”-ը` 29, ԲՀԿ-ն` 194, ՕԵԿ-ը` 105, “Ժառանգությունը”` 68, ՀԱԿ-ը`42 հոգանոց ցուցակ: Ավագանու ընտրությունները կայանալու […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երեւան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո: Համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: […]

ՀՅԴ-ն` 65, “Առաքելությունը”` 29. Երեւանի ավագանու ընտրություններ

ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Այն գլխավորում է  Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանն է, երրորդում՝  ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ ցուցակը 65 թեկնածուից է կազմված:   29 թեկնածուով հայտ է ներկայացրել “Առաքելություն” կուսկացությունը: Այն գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, որին հաջորդում են  Մանուկ […]

ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանում է

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի եւ մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:   Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ էր թողել  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի