Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ԱԺ փոխնախագահի բելառուսական օրակարգից
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարեւորել է ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցության դրական դինամիկան: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի […]





































