17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խոսքը 10 ռուբլով Սոչիում հանգստանալու մասին չէ. Ազգ

Հայաստանում այսօր քիչ մարդիկ են մնացել, հիմնականում ազգայնական մանր կուսակցություններում, որոնց կարծիքով Հայաստանը ժամանակի հետ աստիճանաբար փոքրացող աշխարհում կարող է իր անկախ, ամուր, զարգացող ու անվտանգ պետությունը պահպանել` առանց որեւէ աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնելու: Հիմնականում բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, Հայաստանը պետք է մաս կազմի որեւէ նման միավորման, եւ խնդիրն այն էր, […]

Նշանակում

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Կարեն Թամազյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության ֆինանսների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ համապատասխան մրցույթ է տեղի ունեցել և հաղթել է Կարեն Թամազյանն, ով ներկայումս աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է և նախարարությունում աշխատում է 1996 թվականից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ու բեղմնավոր աշխատանք մաղթեց:

ԵՄ յոթ երկրների արտգործնախարար արձագանքել են

Անդրադառնալով Հայաստանի` Մաքասային միությանը անդամակցելու որոշմանը` Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի, առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից` զգուշացնելով հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին, փոխանցում է “Ազատությունը”: “Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով”, – հայտարարել […]

Չկրկնել Քոչարյանի սխալը /վիդեո/

ՀՀ նախկին արգործնախարար, արատակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասրադյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է լինել եւ Մաքսային միության կազմում, եւ Եվրոպական ասոցացման համաձայնագիր կնքել: Դեսպանի խոսքով, կարելի է ողջունել նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը: “Կամ-կամ-ը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին: Բայց եթե չստորագրենք ասոցացման պայմանագիրը` գուցե խնդիրներ ունենանք”,-ասաց դիվանագետը` ավելացնելով, որ պետք է […]

Նալբանդյանը շտապ մեկնում է Բրյուսել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով այսօր շտապ Բրյուսել է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրանք Բրյուսել են կանչել ԵՄ պաշտոնյաները` բացատրություն տալու, թե ինչ է նշանակում նախօրեին Մոսկվայում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը:  Մանրամասները` թերթի ասյօրվա համարում

“ԲԱՄՕ”-ի սեփականատիրոջ սպանության կծիկը բացվում է. Ժողովուրդ

2013-ի հունիսի 11ին Մոսկվայի հյուրանոցներից մեկի մոտակայքում սպանված “ԲԱՄՕ’ ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը` Իրաքի հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է:  “Պետք է ասեմ, որ այն հնարավոր պատվիրատուներն ու կատարողները, ում վրա կասկածում ենք, նրանց քանակը նվազում […]

Ում գրպանը որքան կմտնի վճարովի ավտոկայանատեղիներից. Հայկական ժամանակ

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է թերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները եւ թե ըստ գործող պայմանագրի` գումարի որ մասն է մոիտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը ծառայություններ մատուցող “Փարքինգ սիթի” սերվիսին:  Քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն Երեւանի ավագանու համապատասխան որոշման սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու […]

Ինչու է գալիս Ֆյուլեն . Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆն Ֆյուլեի այց ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ ասոցացման համաձայնագրում: Թերթի հարցին, ճիշտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Ֆյուլեի այցը ՀՀ եւ արդյոք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի […]

Արոնյանը կմասնակցի հերթական գերմրցաշարին

Սեպտեմբերի 9-15 Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում կկայանա շախմատի հերթական մրցաշարը, որին կմասնակցեն ընդամենը 4 շախմատիստ:Մասնակիցների թվում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Բացի մեր հայրենակցից մասնակիցների թվում է համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենը և ԱՄՆ-ի առաջատար 2 շախմատիստները՝ Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին: Շախմատիստները միմյանց հետ կմրցեն շրջանաձև համակարգով երկուական […]

ԵՄ-ը բացատրություն է պահանջում

Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման հետ կապված Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջում:  RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին  հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը: “Մենք հայկական կողմից բացատրության ենք սպասում, որից հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա”,- Բրյուսելում լրագրողներին ասել է Էշթոնի մամուլի խոսնակ Մայա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի