16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահին հայ ժողովրդին շատ-շատ է սիրում /վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվեց նաեւ  ռադիոյի հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանը: Նա նախագահին շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ իրեն եւ հայ ժողովրդին շատ-շատ է սիրում: 85-ամյա Վերա Հակոբյանի ասմունքը` տեսանյութում: 

Օզբիլիզի մասնակցությունը հարցականի տակ է

Վաղը Ռուսաստանի առաջնության շրջանակներում տեղի կունենա մոսկովյան գլխավոր դերբին. Սպարտակը կընդունի ԲԿՄԱ-ին: Տուրի կենտրոնական խաղի բոլոր տոմսերը արդեն վաղուց վաճառված են: Հանդիպումը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը , ով լիովին չի ապաքինվել վնասվածքից: Իսկ ահա Յուրա Մովսիսյանը պատրաստ է մասնակցել հանդիպմանը եւ հնարավոր է խաղադաշտ դուրս գա առաջին իսկ րոպեներից: Առաջնության […]

Արժի շատ բան զոհել

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի համար անկախությունն այնքան մեծ արժեք է, որ անհնար է բառերով նկարագրել` ինչ է դա: ”Մարդն անկախ է իր ներքինից` կամ անկախ է, կամ ոչ, և հայրենիքի անկախությունն էլ է այդպես, մարդ կարող է ապրել Հայաստանում ու չլինել անկախ, կարող է  ապրել դրսում ու զգալ անկախ: Ինձ համար Հայաստանն իր ամբողջ գոյությամբ է […]

Պարգեւատրվել են նախագահի կողմից /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ Նախագահի […]

Բորուսիան կփորձի վերականգնել ոտնահարված պատիվը

Այսօր Գերմանիայի առաջնությունում կշարունակվի երեկ մեկնարկած 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Գելզենկիրխենում, որտեղ տեղի Շալկե 04-ը կընդունի երկրի չեմպիոն Մյունխենի Բավարիային: Ոչ պակաս կարեւոր հանդիպում ունի անցկացնելու առաջնության առաջատար Դորտմունդի Բորուսիան: Հենրիխ Մխիթարյանի ակումբը , որը չորեքշաբթի օրը պարտությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայում, կփորձի վերականգնել իր սասանված հեղինակությունը Նյուրնբերգի դեմ արտագնա հանդիպման ժամանակ: Հանդիպումը […]

Փոթորկի արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 100-ը

“Ինգրիդ” եւ “Մանուել” փոթորիկների արդյունքում Մեքսիկայում ավելի քան 100 հոգի է մահացել: Կան նաեւ բազմաթիվ անհետ կորածներ: Մեքսիկայի 24 նահանգներ արդեն տուժել են, առանց տանիքի է մնացել 58 000 մարդ: Մյուս շաբաթվա ընթացքում Մեքսիկայում կրկին հորդառատ անձրեւներ են սպասվում, փոխանցում է РИА Новости-ն: 

“Բոյկոտ”` ընդդեմ թուրքական ապրանքների

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ ընդդեմ թուրքական ապրանքների օգտագործման “Բոյկոտ” վերնագրով հոլովակ է նկարահանել: Հոլովակի նպատակը եղել է տեղական արտադրությունը խթանելը, որպեսզի ձեռնարկատերերը չվախենան արտադրել, որ այստեղ արտադրեն եւ չգնան ուրիշ երկիր, այնտեղից ապրանքներ բերեն: “Ճիշտ է, բողոք առաջացավ նաեւ թուրքերի կողմից, նրանք նույնիսկ բողոք ներկայացրեցին Youtube-ում, […]

Տեր-Պետրոսյանը կմնա տանը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անկախության տոնը հավանաբար տանն է անցկացնելու: Այս մասին Henaran.am-ին փոխանցեցին ՀԱԿ-ի մեր աղբյուրները: Փորձեցինք ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանից տեղեկանալ, թե արդյոք Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառմանը կամ քաղաքի այլ հատվածներում տեղի ունեցող տոնախմբություններին, սակայն Մուսինյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:  Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջին նախագահը դեռ ոչ մեկին չի ասել, թե կմասնակցի […]

Մի փնթի վկա չեն կարում բերեն … երազում է ոստիկանապետի եւ որդու համար /վիդեո/

Արուսյակ Սահակյանը և նրա որդին մի քանի անգամ ինքնասպանության փորձ են արել: Բազմազավակ մոր որդին՝ Հովհաննես Հովհաննիսյանը, մոր խոսքով՝ ապօրինի կալանքի տակ է: Հովհհաննես Հովհաննիսյանը ձերբակալվել է իր տանը՝ գողացած հեռախոս վաճառողին ապտակելու համար: Հովհաննիսյանի ճակատագիրը և սպասվելիք պատժաչափն անորոշ է արդեն մեկ տարի: Մայրը ոստիկանապետին հանդիպելու եւ որդուն ազատության մեջ տեսնելու երազանք ունի. ամեն […]

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի’ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ի սրտե շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության քսաներկուերորդ տարեդարձի առթիվ: Անկախությունն է այն գերագույն արժեքը, որը հնարավորություն է ընձեռում մեզ միջազգային ասպարեզում ունենալ սեփական դիրքն ու նշանակությունը, առաջնորդվել զարգացման ու առաջընթացի սեփական ուղենիշերով: Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու տալիս է հպարտության և լիարժեքության զգացում: 22 տարի առաջ այս օրը մեր հպարտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի