08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանը նշում է տոնը /վիդեո/

“Էրեբունի-Երեւան 2795” տոնակատարության շրջանակում տոնական բեմահարթակի էր վերածվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակը: Շքեղ հանդիսության մեկնարկը տրվել է Երեւանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցի՝ “Էրեբունի-Երեւան” հիմնի զարկերով: Միջոցառման մասնակիցները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ուսումնական ու մշակութային հաստատությունների սաներն էին:

Ինքնատիպ գեղարվեստական միջոցառման շրջանակում հրապարակի կենտրոնական հատվածում բուժաշխատողները մայրաքաղաքի տոնը շնորհավորել են հովանոցներով գրելով տոնի կարգախոսը՝ “Իմ սրտի ուղեկից”: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ տոնակատարության բոլոր մասնակիցներին ողջունել ու շնորհավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. “Այսօր տոն է ոչ միայն երեւանցիների, այլեւ աշխարհի բոլոր հայերի համար։ Համայն հայության մայրաքաղաքը, մեր սիրելի Երեւանը դառնում է 2795 տարեկան։

Եկեք միասին, անկեղծ սիրով ու լիասիրտ,  տոնենք  մեր հրաշք քաղաքի ծննդյան օրը  եւ դեռ երեկվանից սկսված տոնը դարձնենք իսկական համաժողովրդական տոնախմբություն։

Մեր ժողովուրդն իսկապես վաստակել է լիարժեք ուրախանալու եւ տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը դառնալու իրավունքը, որովհետեւ այս տոնը առաջին հերթին իր աշխատանքի, սիրելի քաղաքին իր նվիրումի ու անկեղծ սիրո տոնն է։ 

Սիրելի երեւանցիներ, առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեզանից՝ ձեր հավատի ու վստահության  համար։  Հենց դրա արդյունքում է, որ օր օրի ավելի ու ավելի  շենանում, ավելի լավն է դառնում մեր Երեւանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ տոնակատարության բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին, ովքեր արել են հնարավորը՝ այս օրերն իսկական տոնախմբության վերածելու համար։ Սրտանց ուրախանանք ու մեր ուրախ տրամադրությունը փոխանցենք մեկս մյուսին, անենք այնպես, որ այդ տրամադրությամբ լեցուն մեր սրտի մայրաքաղաք 2795–ամյա Երեւանը դառնա  մեզանից յուրաքանչյուրի սրտի ուղեկիցը։

Շնորհավոր  տոնդ,  Երեւան”:

Առաջարկում ենք դիտել Henaran.am-ի տեսանյութը Հանրապետության Հրապարակից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ