19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Ղալաթ ա արել ասողը … “

“Արցախ” հայրենակցական միության նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգմավոր Համլետ Հարությունյանը հերքեց այն տեղեկությունները, թե -ճնշումների արդյունքում է հրաժարվել կազմակերպությունը ղեկավարել:

Նշենք, որ օրերս կայացած կազմակերպության համագումարում նախագահ ընտրվեց Վարուժան Գրիգորյանը: Վերջինս “Փեթակ”-ի սեփականատերերից է:

“Ղալաթ ա արել ասող-տարածողը, նման բան չկա: Ես ինքս չցանկացա շարունակել, ինչ ասես մոգոնում են ”,-վրդովված ասաց Հարությունյանը:

Վերջինս նաեւ ասաց, որ այդ համագումարը ուրիշ էր: “Նախկինը լուծարվեց նոր ա ստեղծվել, սա նոր կազմակերպություն ա”,-եզրափակեց Հ. Հարությունյանը՝ չցանկանալով այլ տեղեկություններ հաղորդել:

Հիշեցնենք “Արցախ” հայրենակցական միության նախագահ է ընտրվել Վարուժան Գրիգորյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ