24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կդադարեցվի ջրամատակարարումը

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36,  Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է […]

Կոչ է արել առավել հաճախ այցելել Հակոբ Ինջիղուլյանին

2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ […]

Ինչպես է նշվելու Երևանի տոնը

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը  ներկայացրել է հոկտեմբերի 11-ին և 12-ին նախատեսված ”Էրեբունի-Երևան 2795” տոնակատարության   շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձևավորման և հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները: Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար: Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային […]

Չի ասել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից Henaran.am-ը փորձել էր ճշտել, թե ինչու է քաղաքի տոնը նշում մեկ այլ քաղաքի տոնի՝ Աբովյանի հետ: “Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի ինքը, Էջմիածինը 5000 տարվա քաղաք ա, Աբովյանը 50…: Թող իրանք փոխեն իրենց տոնը “,-Henaran.am-ը  փոխանցել էր Էջմիածնի քաղաքապետի խոսքերը:  Տեխնիկական պատճառներով քաղաքապետի խոսքի մեջ վրիպակ է սպրդել: […]

Անձամբ Վլադիմիր Պուտինն է առաջարկել

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ ինքը կերկարաձգի պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ:՛՛Ես հրաժարվել եմ գլխավորել Իտալիայի հավաքականը եւ պատրաստվում եմ աշխատել Ռուսաստանում մինչեւ 2018թ.՛՛,- հայտարարել է Կապելոն:Հիշեցնենք, որ հունիս ամսին տեղեկություն տարածվեց, որ Կապելոն հրաժարական է տալու եւ գլխավորելու է ֆրանսիական ՛՛ՊՍԺ-ն՛՛, բայց այդ տեղեկությունը մերժվեց:Հետագայում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկել […]

Սիբիրյան խոց Լոռիում. Henaran.am-ը ահազանգել էր

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձեւ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:    Նախարարության եւ մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են եւս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Մյուսների հետազոտություններն […]

ԱԺ նախագահը հանդիպեց Բունդեսթագի նախագահին

Հոկտեմբերի 6-ին Ժնեւում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Նորբերթ Լամմերթին սեպտեմբերի 22-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի […]

Նախագահը երգել է Պուտինի ծննդյան առթիվ

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նախագահի ծննդյան առթիվ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն հետաքրքիր նվեր է մատուցել նրան` Պուտինի պատվին  շնորհավորական երգ երգելով: Այս մասին պատմել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն:  Երբ Պուտինը մտել է ԱԽՏՀ-ի գագաթաժողովի նիստերի դահլիճ, նրան դիմավորել է ինդոնեզացի գործընկերը: Պուտինի ծննդյան օրվա առթիվ նա […]

Կազդե՞ն սահմանադրական բարեփոխումները ընտրությունների վրա

Այսօր ”Ընտրական գործընթացում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում” թեմայով քննարկմանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների բարելավումը մշտական գործընթաց է: Քննարկումից հետո Henaran.am-ը Վ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե սահմանադրական բարեփոխումները որքանով կանդրադառնան ընտրությունների որակի վրա: Սարգսյանը հայտնեց, որ ընտրական գործընթացների վերաբերյալ միջազգային դիտորդների առաջարկություններից մի քանիսը վերաբերում էին  նորմերին, որոնք ամրագրված են մեր Սահմանդրությամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի