Անին ու Մովսեսը միասին կներկայանան
Ըստ Համացանցում տարածված տեղեկությունների, սերիալներում հայտնի դերասանուհի Անի Երանյանի պատվերով գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, որտեղ բացի իրենից, գլխավոր դերակատար է լինելու մոդել-դերասան Մովսես Երեմյանը: Նպատակը երկուսի միջեւ նախկին հարաբերությունների վերակագնելն է:
“Ինչ-որ մի տեսակ շուտ սկսվեցին խոսակցությունները, ֆիլմը դեռ գեղարվեստական քննարկումների փուլում է, եւ այլ մանրամասներ չեմ կարող ասել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը: Մյուս պրոդյուսերը Սարգիս Սեպուհյանն է, ռեժիսորը՝ Միքայել Բագրազյանը:
Հայկ Ավագյանը հերքեց, որ ֆիլմի պատվիրատուն Անի Երանյանն է: “Մովսես Երեմյանն ու Անի Երանյանը համադրվում են ֆիլմի կերպարներում եւ երկուսն էլ հրավիրվել են նկարահանվելու: Անձնական որեւէ խնդիր չկա, եւ անձնական հարաբերությունները կապ չունեն ֆիլմի ստեղծագործական աշխատանքների հետ”,-նշեց Հայկ Ավագյանը:
Այլ հարցերի ֆիլմի պրոդյուսերը չպատասխանեց՝ խոստանալով առաջիկայում մանրամասների անդրադառնալ: