22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մխիթարյանը կմասնակցի ռուրյան դերբիում

Այսօր Գերմանիայում կշարունակվի բունդես լիգայի 10-րդ տուրը: Կենտրոնական հանդիպումը կկայանա Գելզենկիրխենում: Այստեղ տեղի կունենա ռուրյան դերբին: ՛՛Շալկե 04՛՛-ը կմրցի Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ հետ: Այս դերբին համարվում է Գերմանիայի առաջնության կենտրոնական դերբիներից մեկը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ կմասնակցի դերբիին եւ կփորձի ՛՛Բորուսիայի՛՛ համար կարեւոր խաղում օգնել իր ակումբին պատվով հանդես գալ այս ստուգատեսում:

Ոստիկանապետը հավասարվում է պատգամավորին /վիդեո/

”Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” օրենքի նախագծի ընդունման դեպքում միջինը 40 տոկոսով բարձրանում է բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը: Սակայն քանի որ բարձրացումը ըստ գործակիցների է լինելու, անհամաչափություն է առաջանում: Մասնավորապես պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների` օրինակ` ոստիկանապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի աշխատավարձերը գրեթե հավասարվում են պատգամավորների աշխատավարձերին: Ստացվում է երկրի ոստիկանապետը կամ ԱԱԾ […]

Ալեքսանդր Արզումանյանն առանձին կխոսի Մանուկյանի հետ

 ՛՛Այդ ժուլիկ-մուլիկները, երբ որ հայրենիքի ազատագրման համար պայքարում էին և բանտերում էին ժամանակ անցկացրել 88-ին, թե 2007-ին, 2008, 2009 թվականներին, ո՞ւր էր պարոն Մանուկյանը: Ես սովոր չեմ նման տերմինաբանություն լսել: Եթե նա այդպիսի բառեր է օգտագործել, ես անձամբ իմ տեսակետը կհայտնեմ նրան ու կասեմ՝ ինչ եմ մտածում նման անդաստիարակ արտահայտության մասին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վերակազմավորվող […]

Թող մերը գեղի կլուբ լինի…ՀԱԿ-ին չեն հրավիրել

Քիչ անց կմեկնարկի վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը հայտնեց, որ հրավիրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ՛՛Ժառանգություն, ՀԺԿ, ՀՅԴ, ՛՛Հանրապետություն՛՛: Հարցին թե ՀԱԿ-ին հրավիրել են, նա ասաց. ՛՛Ոչ, չենք կանչել՛՛: Դիտարկմանը, թե տերպետրոսյանական ՛՛գեղի կլուբ՛՛ որակումներն էին պատճառը, Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Յուրաքանչյուրն իր համար իր նախընտրությունների կլուբն ունի: Ասենք թե, ես […]

՛՛Մի երկու ժուլիկ … ՛՛

”Դա ինչ է, ինչ ՀՀՇ”,-երեկ Henaran.am-ի հարցին, թե որ ՀՀՇ-ի համագումարն է կայանալու հոկտեմբերի 26-ին` այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:  ”Մի երկու ժուլիկ կան, իրենք են”,-նետեց Մանուկյանը: Հիշեցնենք, այսօր վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր համագումարն է կայանալու: Հիմնադիր անդաներն են նախկին ՀՀՇ-ականներ Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանը և Ալեքսանդր […]

Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ կդառնա՞ ՛՛Microsoft՛՛

՛՛Microsoft՛՛ ընկերության տնօրեն Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իրենք բանակցություններ են սկսել Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ ղեկավարության հետ, որպեսզի մարզադաշտի անունը վերականգնվի եւ դառնա ՛՛Microsoft՛՛:Բանակցությունները դեռեւս նախնական փուլում են: Մինչեւ հաջորդ տարվա կեսը ՛՛Ռեալի՛՛ նախագահ Պերեսը վերջնական պատասխան կտա: Նա վերջնական որոշում կարող է չընդունի, որովհետեւ դա կառաջացնի երկրպագուների դժգոհությունը: Այդ պատճառով նա անելու ամեն ինչ ՛՛Սանտյագո […]

Վարչապետը սահմանամերձ գյուղ է այցելել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները:  ՓՄՁ ԶԱԿ-ի […]

Արարատում՝ դռնեդուռ ընկած ձայն են հավաքում

Նոյեմբերի 10-ին  Արարատում կրքերը թեժ են լինելու: Արարատցիները ընտրելու են քաղաքապետ: Պայքարը ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանի եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանի միջեւ է: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չնայած նախընտրական քարոզարշավը չի սկսել, բայց երկու թեկնածուների կողմնակիցներն արդեն իրենց բարեկամների համար ձայներ են հավաքում՝ խոստանալով […]

Ալեքսանյանը սպոնսրնա մենակ … Գեւորիկը փողոցով մեկ բղավում էր /վիդեո/

“Փակ շուկան պիտի աշխատի որ մենք հարուստանանք”, –Henaran.am-ի թղթակցին ասաց նախկինում հայտնի ՀՀՇ-ի, այժմ արդեն ՀՀԿ-ի Գևորիկը: Գևորիկը նշեց, որ Սամվել Ալեքսանյանի հետ կուսակիցներ են.”Բայց շուկան Ալեքսանյանինը չի էլի, սպոնսրնա մենակ ինքը …  կեցցե Ալեքսանյանը ”,-փողոցով մեկ բղավում էր ՀՀԿ-ի Գևորիկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Արթուր Աբրահամը ծանր է

Օլդենբուրգում կայացել է Արթուր Աբրահամի եւ իր մրցակից Ջովանի դե Կարոլիսի կշռման արարողությունը: Աբրահամի քաշն է 76,2 կգ, իսկ դե Կարոլիսին՝ 75,6: Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է հոկտեմբերի 26-ին: Աբրահամը կփորձի պաշտպանել WBO Intercontinental տիտղոսը: Հաղթանակի դեպքում Աբրահամը կպատրաստվի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտին՝ Ռոբերտ Շտիգլիցի դեմ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի