29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հավաքվել է շուրջ 7000 ստորագրություն գազի թանկացման դեմ

Գազի և էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ ՀՀ հինգ քաղաքացիներ դիմել են վարչական դատարան, ՀՀ վարչական դատարանը 2013 թվականի օգոստոսի 21-ին հայցը ընդունել է վարույթ: Քաղաքացիները հյատնում են. ՛՛Երեկ ստացանք հերթական նամակը, որ ՀՀ վարչական դատարանը շարժվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի երրորդ անձ է ընդգրկել ՙՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚՚ ՓԲԸ-ին և ՙՙՀայՌուսգարդ՚՚ ՓԲԸ-ին: Ստորագրահավաքի արդյունքում […]

Հարձակվել է բժշկի վրա ու սկսել հարվածել կրծքավանդակին ու գլխին

Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ: 2013թ.-ի նոյեմբերի 21-ին, ժամը 00։53-ին Սասունցի Դավիթ նրբանցք 35ա հասցեից Շտապբուժօգնությունե ՓԲԸ 1-03 ծառայությունում Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցվել է N 71 կանչը (Ս.Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս է դիմել շտապբուժօգնության ծառայությանը, ախտորոշվում էր թոք-սրտային անբավարություն)։ Կանչի պահին թ.4 ենթակայանում և […]

“Համատեղ մշակել մեխանիզմներ՝ աշակերտին արվեստի աշխարհին մերձեցելու”. Ա. Աշոտյան

Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում  միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար  Հակոբ […]

Հայաստանի հավաքականի հանդիպումը՝ անկանխատեսելի հանդիպումների շարքում /վիդեո/

Ռուսական Sports.ru կայքը, ամփոփելով աշխարհի առաջնության ընտրական փուլը, առանձնացրել է այն 10 հանդիպումները, որոնք եղել են ամենագրավիչը եւ ամենաանկանխատեսելին: Այդ ցուցակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի հաղթանակը Կոպենհագենում Դանիայի հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ գրանցվեց 4-0 հաշիվը օգուտ մեր հավաքականի: Ռուսական կայքը այդ խաղի վերաբերյալ գրել է.՛՛ 2 երկրների հիմնի ժամանակ օպերատորները տրիբունայում նկատեցին դանիացիների առաջատար Դանիել Ագերին, […]

ՀԱԿ-ը նիստ է հրավիրել

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ:  Նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` ՛՛Համատարած և համակարգված կոռուպցիա՛՛ հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:  Քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, և որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է […]

Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից.Ստյոպա Սաֆարյան

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելուն` իր ֆեյսբուքում գրառում է արել. ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ. Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից Այսօր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դատական լսման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կայացրած վճիռը Վարդան Պետրոսյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին […]

Հնարավոր են տեղումներ

Այս գիշեր հարավում դեռ տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ, նոյեմբերի 22-ին առավոտյան տեղումներն ամենուրեք կդադարեն, ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, կեսօրից հետո ամենուրեք կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ:Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ ու ցածր տեսանելիություն, ճանապարհներին տեղ-տեղ դիտվում է մերկասարույց : ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-3 […]

Ռիգայում սուպերմարկետ է փլուզվել. Մարդիկ մնացել են փլատակների տակ

Ռիգայում փլուզվել է “Մաքսիմա” սուպերմարկետը, կա 18 զոհ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ըստ Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայության` զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է մոտ 40 մարդ, շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ կան ողջ մնացած մարդիկ, փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ: 

Սպորտի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ: Ըստ ծրագրի՝ այս երկու գերատեսչությունների ՛՛նստավայրը՛՛ լինելու է Գյումրին: Թերթի տեղեկություններով՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախևառաջ ՀՀ մշակույթի նախարարության […]

՛՛Քաշող՛՛ Էրդողանն ու ՛՛անքաշ՛՛ Ծառուկյանը. Իրադես ՛՛de facto՛՛

՛՛Իրատես de facto՛՛-ն գրում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ՛՛Արդարություն և զարգացում՛՛ կուսակցությունը դուրս է եկել Եվրոպայի ժողովրդավա­րական կուսակցությունց ե ան­դամակցել Եվրոպայի ռեֆոր­միստական և պահպանողական կուսակցությանը, որի գաղա­փարախոսությունը խիստ հա­կոտնյա Է ԵԺԿ-ի գաղափարա­խոսությանը:  Թե ինչու է Էրդողանի կու­սակցությունը նման կերպ վար­վել, խիստ հասկանալի է. ԵԺԿ-ն ոչ միայն լիբերալ արժեքներ կրող կուսակցություն էր, այլն խիստ բազմամանդատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի