28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա՛՛. ՊՆ

՛՛Հակոբ Ինջիղուլյանի գործով մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունք ունենանք՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ խոսելով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին:

՛՛Ցավոք սրտի, մեր հարևանների հետ պետական կապի բացակայությունը բերում է նրան, որ արագ արդյունքի չենք կարողանում հասնել, բայց մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա, և ես ինչպես խոսք էի տվել, նրա նկատմամբ ոչ մի քրեական հետապնդում չի լինելու՛՛:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ