04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խոշոր ավտովթար Հնդկաստանում. մահացել է 21 մարդ

Հնդկաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է 21 հոգի, տեղեկացնում է IBN Live-ը: Բեռնատարի, որի բեռնախցում 40 հոգի է եղել, Կարնատակա նահանգում շրջվել է: Բեռնատարում գտնվողները գնում էին շաքարի դաշտ` աշխատանքի: Ավտովթարի պատճառը եղել է գերծանրաբեռնվածությունն ու այն, որ վարորդը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել:

Կկազմվի պատմություն առարկայի շտեմարան

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը ԿԳՆ-ի կազմակերպած սեմինարին հայտնեց, որ նախորդ տարվա շտեմարանները մաքրվում են, որքան հնարավոր է անճշտություններից խուսափելու նպատակ է դրվում: Նա նշեց, որ փոփոխություններ կան պնդումների փունջ առաջարկների մեջ: Այդ առաջադրանքներն արդեն հաջորդ տարի  կընդգրկվեն բոլոր առարկաների մեջ:  2014-ին տարի կկազմվի նաև պատմության առարկայի շտեմարան, իսկ արդեն հաջորդ տարի նաև օտար լեզուների: Մելիքյանը […]

Չնայած վնասվածքին՝ Մովսիսյանը կխաղա

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած ՛՛Զենիթի՛՛ հետ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել: Բայց այն հայ հարձակվողին չի խանգարի խաղադաշտ դուրս գալ: ՛՛Սպարտակի՛՛ ղեկավարությունը որոշել է խաղացողին օգտագործել աշնանային մնացած երեք հանդիպումներում: Իհարկե, Մովսիսյանը խաղադաշտ կարող է դուրս գալ միայն սրսկումներից հետո: Խաղադաշտում էլ կարող է անցկացնել մոտ մեկ ժամ: […]

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

Եղանակը Հայաստանում: Այս գիշեր և նոյեմբերի 16-ին առավոտյան հանրապետության արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Կեսօրից հետո ցիկլոնը կտեղաշարժվի դեպի հարավ, Սյունիքում և Արցախում մինչև օրվա վերջ հավանական են տեղումներ, լեռներում` ձյան տեսքով: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին: Առանձին վայրերում կդիտվի նաև մառախուղ ու ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 3-5 […]

Զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:             Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվեց համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության […]

Ի՞նչ սեւ կատու է անցել պատգամավորի ու նրա երբեմնի մենեջերի միջով. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Վայոց Ձորի պատգամավոր, “Ջերմուկ-գրուպի” տեր, մարզի “նայող” Աշոտ Արսենյանը եւ նրա երբեմնի մենեջեր Էդգար Ղազարյանի հարաբերություններն “այլեւս բանի նման չեն”։ “Ի՞նչ սեւ կատու է անցել` հարցրինք Արսենյանին։ “Ոչ մի նման բան չկա, շատ նորմալ հարաբերություններ են”։Ասում են, թե մարզպետ նշանակվելուց հետո Էդգարն այլեւս ցանկանում է նախագահ Սերժ Սարգսյանի […]

Արտակ Բուդաղյանը Սերժ Սարգսյանի հետ մասնավոր զրույց չի ունեցել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարելիք այցի ժամանակ։ Երեկ, երբ փորձում էին հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես՝ ինչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ […]

Ռոզա Ծառուկյանն առողջական խնդիրներ ունի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, առողջական խնդիրներ ունի։ Թերթի տեղեկություններով՝ նա վերջերս մեկնել է դստեր մոտ՝ Եվրոպա, բուժման կուրս ստանալու։ Առողջական խնդիրների պատճառով նա այս տարի չի կարողացել նույնքան ակտիվ մասնակցել “Մուլտի ագրոյի” գյուղմթերքների հավաքմանը, ինչպես ամեն տարի անում էր: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Համայնքի ղեկավարը կգնա արտագնա աշխատանքի.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  “ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17–ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գևորգյանը և Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը։ Գարիկ Գևորգյանը “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում անկեղծացել է,  որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի […]

Արցախի իշխանություններն են միջնորդել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող “Երեքնուկ”, “Սեար գրուպ”, “Ամարաս Յուս” ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով։  “Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ “Ամարաս Յուս”–ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած “Սեար գրուպ”–ին։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի