Բա իրանց “չոբանը”` աստված իմ իրանք հոգևոր հովիվ են ասում

“Մարիան պնդում է, որ հեռացել է աղանդից, բայց ես չեմ հավատում իրեն: Ինքը մի տեսակ փոխվել է, վախկոտ է դարձել: Գիտեմ` իմ համար է վախենում: Աղջկաս վրա հատկապես ծանր ազդեց վերջին սիրո պատմությունը”,-արցունքներն աչքերին պատմեց Ալիսան:
Աղջկա աղանդավոր դառնալուն նպաստել է նրա բնածին արատը, որը սակայն չի խանգարում նրան գրեթե ոչ մի հարցում: Մայրը վստահեցնում է, որ աղջիկը երբեք չի կաշկանդվել, միշտ կարողացել է հանգիստ վերաբերվել շրջապատի տարօրինակ ուշադրությանը իր անձի հանդեպ:
“Միասին էին աշխատում ու սիրահարվեցին: Ասեց` մամ հետը գնամ հանգստանալու, ասեցի` գնա աղջիկս` չափահաս մարդ ես: Սերը ավելի խորացավ ու տղան հրաժարվեց ամուսնանալ հետը: Իմացավ, որ արատից բացի նաև աղանդավոր է…”:
Մարիան շատ ծանր է տանում հերթական սիրո կործանումը ու այս անգամ կարծես թե միակ մխիթարանքը աղանդի “եղբայրներն” ու “քույրերն” են դառնում:
“Բա իրանց “չոբանը”, աստված իմ իրանք հոգևոր հովիվ են ասում, բայց իմ համար էտ մարդը կենդանի ա: Աղջկաս ուղեղը լվանումա հեքիաթներով: Դիմեցի աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնին, բայց ոչ մի օգուտ: Հերթական անգամ կանգնեցի հիասթափության առաջ”:
“Աղջիկս իր աշխատավարձի մի մասը նվիրում է “Նոր սերունդ” աղանդին: Ինքն էլ գիտի, որ կործանվում է, բայց էս կառույցը երբեք կամավոր բաց չի թողնի նրան, համոզված եմ` սպառնացել են: Ես էլ եմ հավատում, որ կվնասեն կամ ինձ, կամ երեխուս կամ հարազատներիցս մեկին` ցույց տալու համար, որ Աստված պատժեց”:
Հիշեցնենք, որ պատմության սկզբում աղանդավոր աղջկա մայրը Henaran.am-ի խմբագրություն էր դիմել հուսահատությունից ելնելով:
Շարունակելի…..