29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պարապ չենք մնացել, որ…Զաքարյանը՝ Փոստանջյանին

 Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագիծը՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ նախագիծը թեժ քննարկումների առարկա է դարձել: Նախագիծը դրական եզրակացության չի արժանացել և պատգամավորների մեծամասնությունն ուղղակի չի քվեարկել: ՛՛Մենք չենք կարող դեմ լինել մի գաղափարի, որ տարիներ շարունակ համազգային նպատակ […]

Սաթի Կազանովան ամուսնացել է /ֆոտո/

Ռուս հայտնի երգչուհի Սաթի Կազանովան ամուսնացել է: Սաթին իր հարսանեկան նկարները տեղադրել է համացանցում: Սկզբում բոլորը մտածել են, թե երգչուհին պարզապես նկարվել է հարսանեկան զգեստով: Սակայն նկարների տակ երգչուհու թողած մեկնաբանությունը խոսել է այն մասին, որ նա իրականում ամուսնացել է: “Ամեն դեպքում… կարեւորն ուրախությունն է…Այո, համաձայն եմ”,- գրել է Սաթին: Սակայն թե ով է երգչուհու […]

Ո՞վ ա Վարդան Պետրոսյանը … Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ ա արել

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին` արդյոք ոստիկանությունն ու դատաիրավական համակարգը նման օպերատիվ կերպով կարձագանքեին, եթե դերասան Վարդան Պետրոսյանի փոխարեն լիներ ինքը` Սարոյանը: ՛՛Ո՞վ ա Վարդան Պետրոսյանը՛՛,-հարցրեց պատգամավորը: Երբ հիշեցրին, որ խոսքը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մասին է, ասաց. ՛՛Հա լավ տղա է,- հավելելով,-չէ որ երկու ախպեր են մահացել, ի՞նչ […]

Ամեն մեկն էլ մի երեք չորս հատ կնիկ ունի

”Դուք ավելի լավ է տեսեք, թե ընդդիմությունն ինչ վիլաներ ունի”,-Այսօր Ազգային ժողովում լրագրողի հարցին, թե ինչպես է կարողացել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ձեռք բերել թանկարժեք առանձնատուն, այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: ՛՛Չեմ ուզում շատ խորանամ, բայց նայեք ընդդիմության գլուխգործոցներին, նայեք ու տեսեք ինչեր ունեն նրանք, անուններ չտամ: Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ կնիկ ունեն՛՛,-շեշտեց […]

Զարուհին դյութե՞ց Սամվելի սիրտը … ուշագրավ կադրեր ԱԺ-ից /վիդեո/

Պարզվում է որքան ընդդիմադիր ՛՛Ժառանգական՛՛, արդեն տվյալ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում բարձր բղավելով, անխնա քննադատում է իշխանությանը, օլիգարխիկ համակարգն ու երկրի ՛՛ալան-թալանը՛՛, նույնքան ջերմությամբ կուլիսներում շփվում է օլիգարխների հետ: Թող որ ԱԺ-ն քաղաքական ամբիոն է, միեւնույն է միջանցքներում աշնանային ռոմանտիզմ, բանաստեղծական օդ կա: Դիտեք տեսանյութը: 

Մի հուզվեք. ԼՂՀ-ի հարցը քննարկվում է դատարկ դահլիճում

 Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:   Փոստանջյանը հիշեցրեց, որ 2007 թվականից իրենք առաջարկում են այս քայլն անել, սակայն իշխանությունը միշտ մերժում են: Նրա ելույթի ժամանակ Հանրապետական պատգամավորները նետեցին, թե պետք չէ հուզվել, ինչին Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Չեմ հուզվում, բայց բացարձակ երջանիկ էլ չեմ, […]

Աբրահամյանը կիմանա՝ ինչու չեն հարգում պատգամավորի իրավունքը

՛՛Լավ չի, որ պատգամավորները պարբերաբար են հիշում ԱԺ հեղինակության մասին կամ պատգամավորի պատվի, արժանապատվության մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով Լևոն Զուրաբյանի, Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, որ նրանց թույլ չեն տվել հանդիպելու պատկան մարմինների հետ: Աբրահամյանը հայտնեց, որ երեկ քննարկել են այս հարցը, ներկա են եղել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր   ընդունել է  Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ)  ներդրումային միջավայրի ստորաբաժանման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ագրոբիզնեսի ծրագրի ղեկավար Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին: 2011 թվականից  ՀԲԽ  անդամ  Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)   Հայաստանում  ներդրումային միջավայրի բարեփոխումների խորհրդատվական ծրագիր է իրականացնում: Ողջունելով հյուրին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  գործունեությունը՝ […]

Գեներալը բացահայտեց՝ որտեղից Իշխան Զաքարյանին թանկարժեք առանձնատուն /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան  Սարոյանն այսօր բավական լավ տրամադրություն ուներ և մեծ հաճույքով պատասխանում էր լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք զրույցը՝ հարց ու պատասխանի տեսքով: –Պարոն Սարոյան, շատ է խոսում Իշխան Զաքարյանի առանձնատան մասին: -Այ մարդ, ինչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք: –Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ ունեցվածքը: -Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: […]

Ի՞նչու կալանավորվեց Վարդան Պետրոսյանը. դատախազության պարզաբանումը

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության եւ դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. ” Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել եւս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ եւ չի՛ կարող դրսեւորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի