ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, […]





































