27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոսում եւ երգում է Արտաշ Ասատրյանը /վիդեո/

Երգիչ Արտաշ Ասատրյանը Ամանորի օրերին չի երգելու: Նրա խոսքով, դա ընտանեկան տոն է, եւ կարեւորը բարձր հոնորարը չէ: Ի դեպ,  մի երգի համար սովորաբար տարբեր երգիչներ պահանջում են մի քանի հարյուր հազարից մեծ թվի հասնող գումարներ:

Պատահել է այնպես, որ նա առանց որեւէ հոնորարի երգել է: “Կարեւորը որ նրանք ուզում են լսեն Արտաշին, Ասատրյանի երգը”,-ասաց նա:

Երգիչը շարունակում է հոր՝ Արամ Ասատրյանի աշխատանքը: “Մատուցում եմ բարի, ուրախ երաժշտություն: Կարեւոր չէ, թե ինչ ժանրում եմ ես երգում, կարեւորը, որ կարողանում եմ ժողովրդիս ուրախացնել: Ես մեծ ցանկություն ունեմ,  որ որդիս Գրիշան դասական երաժշտություն ուսումնասիրի: Դա շատ ողջունելի ու լավ կլինի”,-ասաց նա:

Ծրագրեր շատ ունի, տարին ամփոփում է բազմաթիվ նոր տեսահոլովակներով:

Զուգերգ կատարելու ցանկություն ունի, բայց դժվարացավ պատասխանել Henaran.am-ի այն հարցին, թե Հայաստանի ո՞ր աստղի հետ կցանկանար զուգերգ կատարել: Մեր խնդրանքով, Արտաշ Ասատրյանը մի փոքր հատված կատարեց իր երգացանկից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ