04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ում է ձեռնտու մանդատները վայր դնելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանդատները վայր դնելը ճիշտ չի համարում:

”Մանդատներից հրաժարվել նշանակում է փոխանցել կոալիցիոն մեծամասնությանը: Մարդիկ երևի ընտրական օրենսգրքին լավ ծանոթ չեն, խոսքը չի գնում միայն այս պատգամավորների հրաժարվելու մասին, որովհետև եթե պատգամավորները փոխվեն, դրանից ոչինչ չի փոխվի, խոսքը գնում է ամբողջ ցանկերը հանելու մասին, չորս կուսակցությունները պետք է իրենց ցանկերը սպառեն, հրաժարվեն ցանկի մեջ բոլոր եղողները և առաջանա թափուր տեղի խնդիր” ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամյանը:

Իսկ այդ դեպքում, նրա խոսքով, այս տեղերը  լրացվելու են մյուսների միջոցով, այսինքն` դատարկ չեն մնալու: ”Եթե մենք հրաժարվենք, այդ նույն տեղերը իրենց ձայների համամասնության համապատասխան ստանալու են , իսկ դա ու՞մ է ձեռնտու, իհարկե ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Չեմ բացառում, որ դրանից հետո ՕԵԿ-ն իրեն հայտարարի ընդդիմություն, դա չի բացառվում…փաստորեն մենք լրիվ մեր դաշտը, որտեղ պայքարը տանում ենք, այդ դաշտը թողնենք, հրաժարվենք և մենակ դուրս գանք փողոց, միանանք բողոքներին, ի՞նչ է դա տալու մեզ, ի՞նչ է ավելացնելու մեր ուժին, որ դա մեկն ինձ բացատրի, ես կհասկանամ”:

Ըստ Ռուստամյանի` հիմա հակառակ գործըանթացն է կարևոր: ”Հիմա որ ակտիվություն է փողոցում, ինչի՞ շնորհիվ է ակտիվություն, այն բանի շնորհիվ, որ ԱԺ-ում չորս կուսակցությունները սկսել են գործընթաց, և այդ գործընթացն ուղղորդում է հասարակական պայքարը, սա է խնդիրը:

Սա իշխանություևների համար ամենաանցանկալի խնդիրն է, դրա համար գալիս այստեղ գոռում են, որ ով մանդատը չդնի, նրանց նման է, իշխանություններին հենց դա է պետք, որ բոլորը հավասարապես վարկաբեկվեն ու գորշություն առաջանա:

Իրենք այդ ոճը կիրառել են անընդհատ. թույլ են էս են, էն են, մենք հզոր ենք, ուժեղ ենք , ժողովուրդը մեզ է ընտրում, իրենք առաջնորդվում են մյուսներին նսեմացնելով ու սևացնելով”,-եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ