29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լեդի Գագան պատրաստվում է Ամանորին. նա հայտնվել է տոնածառը գլխին /ֆոտո/

Երգչուհի Լեդի Գագան շարունակում է զարմացնել եւ նույնիսկ ուրախացնել հանրությանը իր վառ կերպարներով: Այս անգամ երգչուհին Լոնդոնի փողոցներում է հայտնվել ամանորյա տոնածառը գլխին` իր կերպարը համապատասխանեցնելով “Jingle Bell Ball” ներկայացմանը:

Արդարադատության նախարարի ձեռքի քորն ու հայ իրականությունը /վիդեո/

“Վերելք” քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կազմել եւ հրապարակել են “Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գիրքը: Այստեղ իմի են բերված տարբեր ժամանակներում հայ մեծերի դիտարկումները հանրային պրոբլեմների առաջացման  եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ: Գիրքը երկու մասից է: Առաջինում հայ դասականների տարբեր տարիներին գրած ստեղծագործություններ են, որոնցում հայ իրականությունն է, արատներ ծնող […]

Կարար չէ դեբիլ մամաս`Աշոտը անիծում է…/վիդեո/

“Մարդիկ են մեղավոր` ուրիշ ոչ մեկ”,-Henaran.am-ի թղթակցին ասաց փղախտով հիվանդ Աշոտը, որը Երևանի փողոցներում ապրելու, գոյատևելու իր ցավերը մեղմելու համար գումար է խնդրում: Աշոտը  մեղադրում է մորը, որը լքել է իրեն,չի  հասկանում այն մարդկանց, որոնք արհամարում են. ”Մարդիկ, որ անցնում են, կամ խնդում են, կամ վիրավորում են, կամ էլ ասում են դու ես մեղավոր: Անցնում […]

Առաջին տոնածառները

Երևանում արդեն հայտնվել են առաջին տոնածառները, սակայն դրանց գները դժվար թե ուրախացնեն երևանցիներին: Բանն այն է, որ նույնիսկ ամենաէժան ու փոքրիկ արհեստական տոնածառներն արժեն 3000 դրամ: Նախորդ տարիներին նման տոնածառները համեմատաբար էժան էին՝ 1000-1500 դրամ: ”Այրարատ” կինոթատրոնի դիմաց միջին չափի տոնածառներն արժեն 10-15 հազ դրամ, իսկ ամենաթանկը 90 հազ. դրամ է: Անցյալ տարվա համեմատ տոնածառները թանկ են մոտ 20%-ով: […]

”Բարսելոնան նոր մարզադաշտ կկառուցի

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ ղեկավարությունը քննարկել է նոր մարզադաշտ կառուցելու համար: Դեռեւս պարզ չէ, թե նոր մարզադաշտը ՛՛Նոու Կամպի՛՛ տեղում է լինելու, թե այլ վայրում, բայց պարզ է, որ այն տեղավորելու է 105հազար երկրպագու: Բացի այդ նոր մարզադաշտը տանիք է ունենալու: Այնուամենայնիվ, այս հարցը դեռեւս որոշված չէ: Վերջնական որոշում կընդունվի 2014թ հունվարին: Նշենք նաեւ, որ քննարկվում է […]

“Ամենաքըխ” բառը /վիդեո/

ՀՀՇ վարչության խորհրդի նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ, իշխանության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքական գործիչներին վարկաբեկելու` անկախ նրանից ընդդիմադի՞ր է, թե իշխանական: Ըստ Զուրաբյանի` “Հայաստանում ամենաքըխ բանը քաղաքական ուժն է: Բայց ոչ մեկը չի ասում, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ կարող են շատ նորմալ, շատ պարկեշտ մարդիկ լինել”,-նշեց Զուրաբյանը: Զուրաբյանի համոզմամբ, քաղաքական […]

Տոներին ընդառաջ. Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը /ֆոտո/

Ամենամյա ավանդույթի համաձայն Իտալիայի Ումբրիա շրջանում վառվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը։  Այս հետաքրքիր տոնածառն իրենից ներկայացնում է եղեւնու ուրվագիծ, որը գտնվում է Ինջինո լեռան ստորոտին։ Տոնածառը ստեղծվել է 1040 նեոնային լամպերից, այն  ունի 950 մ երկարություն, 450մ լայնություն, իսկ դրա գագաթը զարդարող աստղն իր գույները փոխում է ամեն 5 րոպեն մեկ։ Այս տոնածառը գրանցվել […]

Պուտինի ամուսնալուծությունը`տարվա իրադարձություն

Ռուսական Яндекс որոնողական համակարգը անց է կացրել 2013-ի ամենահիշատակվող իրադարձությունների ուսումնասիրություն: Տարվա ամենահեղինակավոր իրադարձություն է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա կնոջ` Լյուդմիլա Պուտինայի ամուսնալուծությունը, գրում է lenta.ru-ն: Ամենահիշատակվող իրադարձությունների շարքում երկրորդը ռուսական Չելյաբինսկ քաղաքում երկնաքարի ընկնելն է: Ռուսական որոնողական համակարգում ամենաշատ փնտրված թեմաներից են նոյեմբերի 17-ին Կազանում տեղի ունեցած ավիավթարը, Ալլա Պուգաչյովայի ու […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների […]

Անի Քոչարը նույնպես դեմ է

Նա միացել է կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը   Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը նույնպես միացել է ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների քաղաքացիական նախաձեռնությունը: Այս առիթով զրուցել ենք նրա հետ և պարզել դեմ լինելու հիմքերը:   –Ինչո՞վէպայմանավորված«Դեմեմ»ակցիայինմիանալուորոշումը: – «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ և մի շարք այլ անընդունելի դրույթների հետագա կիրառմանն եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի