20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Henaran.am-ը շնորհավորում է

Henaran.am-ի պատը տարեվերջին լի էր շնորհավորական ուղերձներով եւ բացիկներով: Ուղարկել էին շարքային քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա: Ասել է թե, մենք մեր գործը սիրով եւ անկողմնակալ ենք անում: Սա նշանակում է, որ ընթերցողը վստահում եւ հավատում է մեզ:

Մենք էլ սիրում եւ աշխատում ենք մեր ընթերցողի համար՝ միշտ ապահովվելով օպերատիվ, հետաքրքիր, բացառիկ տեղեկատվությամբ: Սա կլինինի նաեւ 2014թ-ին:

Շնորհավորում ենք բոլորին՝ Նոր տարվա առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարեկեցություն, եւ թող այս տարվա վերջին Ձմեռ պապը կարողանա բավարարել բոլորի ցանկությունները:

Իսկ դրա համար երկրին խաղաղություն է պետք: Թող անամպ լինի հայոց երկնակամարը, թող այլեւս սահմանին կրակոց չհնչի եւ հայ զինվորը ձանձրանա դիրքերում:

Թող սահմանամերձ գյուղում ապրողն այս տարի առանց վախի հողը մշակի: Ցանկությունները, մաղթանքները շատ-շատ են: Աստծո օրհնությամբ՝ Ձիու տարում  դրանք իրականան, եւ 2015թ-ն էլ առավել ուրախ ու առողջ դիմավորենք:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ….

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ