07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մարզիկներ, որոնց հրաժեշտ տվեց աշխարհը 2013թթ.

2013թ. մարզաշխարհին հայտնի դարձան բազմաթիվ անուններ, որոնց անունները առաջին անգամ հայտնվեցին մեծ էկրաններին, սակայն շատ մարզիկներ հրաժեշտ տվեցին աշխարհին 2013թ.

Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի մարզիկներին, ովքեր հեռացան աշխարհից 2013թ.:

Լադիսլաո Մազուրկեւիչ – ուրուգվայցի դարպասապահ, ֆուտբոլի աշխարհի 3 առաջնությունների մասնակից (1945-2013թթ.):

Վլադիմիր Ենգիբարյան – հայազգի բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն (1932-2013թթ.):

Լուիս Կուբիլյա – ուրուգվայցի ֆուտբոլիստ, աշխարհի 3 առաջնությունների մասնակից, Հարավային Ամերիկայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից (1940-2013թթ.):

Արսեն Չիլինգարյան – Երեւանի ՛՛Արարատի՛՛ ֆուտբոլիստ (1965-2013թթ.):

Ջին Մակո – ամերիկացի թենիսիստ, 5-ակի չեմպիոն (1916-2013թթ.):

Ջալմա Սանթոս – բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1929-2013թթ.):

Քրիստիան Բենիտես – էկվադորցի ֆուտբոլիստ (1986-2013թթ.):

Անտոնի Ռամալեթս – իսպաացի դարպասապահ, Իսպանիայի 6-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր (1924-2013թթ.):

Օսկար Շեկտման – ամերիկացի բասկետբոլիստ, NBA-ում առաջին միավորը վաստակած բասկետբոլիստը (1919-2013թթ.):

Վիկտոր Զինգեր – ԽՍՀՄ հոկեյիստ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն (1941-2013թթ.):

Բիլլ Շերման – ամերիկացի բասկետբոլիստ, NBA-ի 5-ակի չեմպիոն (1926-2013թթ.):

Իլյա Ցիմբալար – Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ ֆուտբոլիստ (1969-2013թթ.): 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ