“Ֆլեշ”-ի Լեւոնն ընդդեմ Հանրապետական գյուղապետի
Այսօր տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից թերեւս ամենաթեժը Արարատի մարզի Այնթապ գյուղում է: Ըստ ընտրացուցակների այստեղ 6883 ընտրող է, ձեւավորվել է չորս ընտրատեղամաս: Գյուղապետի աթոռին հավակնում են “Ֆլեշ” ՍՊԸ վարորդ, անկուսակցական, ինքնառաջադրված Լեւոն Թարվերդյանը եւ գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Սարգսյանը: Ինչպես Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Կարեն Սարգսյանը, քվեարկությունը անցնում է առանց խոչընդոտների: Ինքն […]





































