30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ցուցարարները փակել են ԱԺ մուտքը /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի դիմաց քիչ առաջ մեկնարկած քառօրյա նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց մոտ 200 հիմնականում երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ՛՛ոչ՛՛ ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նրանք պահանջում են հարցը ներառել ընթացող նիստի օրակարգում, եւ գտնում են, որ Ազգային ժողովում ժողովրդի պատվիրակները` պատգամավորները, օրենքն ընդունելուց առաջ պետք է հաշվի նստեն ընտրողների հետ: Նրանք պատրաստվում են […]

Ինչ կատարվեց ուղիղ եթերում /վիդեո/

Իտալական ՛՛Gold 7 ” հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Տիացիանո Կրուդելին ՛՛Միլանի՛՛ հայտնի երկրպագուներից է: Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած ՛՛Կատանիա՛՛ – ՛՛Միլան՛՛ հանդիպման ժամանակ վերջինս չէր կարողանում զսպել էմոցիաները: 

Ինչ պատահեց Զարուհուն

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այս քառօրյայի առաջին նիստում ստիպված էր անջատել “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջանյանի խոսափողը: Վերջինս հայտարարության փոխարեն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների հարցին: -Մի շեղվեք օրակարգից, տիկին Փոստանջյան, ստիպված եմ անջատել խոսափողը,-ԱԺ փոխնախագահի դիտողությանը, հետաքրքիր է, որ Փոստանջյանը հանգիստ արձագանքեց՝ այս անգամ աղմուկ չբարձրացրեց եւ համակերպվեց լռելուն:

Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք. ԱԺ նախագահը կդիմի իրավապահներին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նոր պատգամավոր ունեն՝ ՕԵԿ խմբակցությունից Լեւոն Դոխոլյան: Նիստին մասնակացում է 123 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան քաղաքացիներ են բերման ենթարկել, քանի որ դեմ են արտահայտվել ՌԴ նախագահի քաղաքականությանը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես անդրադրձավ նույն հարցին՝ նշելով, որ հարիր չէ այս […]

Ոչ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց ՛՛Ապրել եմ ուզում՛՛ ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել ՛՛Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՛՛ ՀԿ-ի  կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ ամիս ոչ պետական և պետական 30 բուհերի ուսանող երիտասարդները պայքարեցին պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Երիտասարդները […]

՛՛Գողական՛՛ աշխարհում ոչնչացնում են իրար. Դեդ Հասանի ժառանգորդը կնստի ՛՛աթոռին՛՛

Քրեական աշխարհի հեղինակություն, ՛՛օրենքով գող՛՛ Դեդ Հասանի մահից հետ ՛՛գողական՛՛ աշխարհի 126 ներկայացուցիչ է սպանվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:  ՛՛Դեդ Հասանի մահվանից հետո երկու կողմերից էլ շատ մարդ է սպանվել: Այդ հակամարտությունը սկսվել է դեռևս Դեդ Հասանի և Տարիել Օնիանի միջև, որոնց միջեւ հիմնական հակամարտությունը մեծ-մեծ փողերն են, հատկապես Սոչիում […]

Դժբախտ ելքով բարեգործություն

Իտալացի մոտոարշավորդ Դորիանո Ռոմբոնին մահացել է մրցման ժամանակ վթարի պատճառով: Մրցումը, որին մասնակցել է Ռոմբոնին, եղել է բարեգործական եւ նվիրված է եղել 2011թ. վթարի պատճառով մահկանացուն կնքած եւս մեկ իտալացի մոտոարշավորդի՝  Մարկո Սիմոնչելիին: Դեպքը տեղի  է ունեցել Հռոմի մոտակայքում գտնվող Լատինա քաղաքում: Մրցման ժամանակ Ռոմբոնին բախվել է մեկ այլ մոտոարշավորդի, որից անմիջապես հետո կորցրել է […]

Մինչ Պուտինը կժամաներ, Սերժ Սարգսյանը բացեց /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ներկա է գտնվել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող “Միացյալ Խաչ” հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ “Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը”, Մոսկվայի 850-ամյակի […]

Իրարանցում մետրոյի մարշալ Բաղրամյան կայարանում. մարդիկ խուճապահար դուրս են վազել

Քիչ առաջ միջադեպ է արձանագրվել Երևանի մարշալ Բաղրամյան մետրոյի գետնանցումում: Իրարանցում, ծուխ և տեղադրված ականի մասին բղավելով՝ մարդիկ խուճապահար դուրս են վազել: Ոստիկանական և փրկարարական ծառայությունները շտապ  մարդկանց տարհանել են տարածքից: Քիչ առաջ Henaran.am-ը տեղեկացավ, որ գետնանցումում հասարակ ծխացող սարք է եղել ընդհամենը. սա թերեւս ևս բողոքի մի ձև է ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի