26 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնի ֆուտբոլիստը հրաժարվում է ճանաչել երեխայի հայրությունը

Կամերունի ազգային հավաքականի եւ Լոնդոնի ՛՛Չելսիի՛՛ հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն հրաժարվում է ճանաչել իր երեխայի հայրությունը: Շաբաթ օրը ֆուտբոլիստը մեղադրվել է իր աղջկանից հրաժարվելու մեջ: Հրաժարվելու հիմնական պատճառը հավանաբար փողն է, քանի որ երեխայի մայրը՝ իտալուհի Աննա Բարանկան, գումար է պահանջում: Նշենք, որ երեխան ծնվել է 2002թ.: Այդ ժամանակ ֆուտբոլիստը դեռեւս հանդես էր գալիս ՛՛Մալյորկայում՛՛:

Սոված ժողովուրդը եւ Նոր տարվա կոկորդիլոսը/վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը անդրադարձել է հարավաֆրիկյան կոկորդիլոսների գովազդին, որը առաջարկվում է, որպես Ամանորյա սեղանի զարդ:  “Սա վերջին ծաղրն է ուղղված հայ ժողովրդին: Սոված ժողովուրդը և կոկորդիլոսը: Մեզանից գողացած գումարներով տեսնես քանի հատ կոկորդիլոս են գնելու …”,-գրում է  ակտիվիստը:   

ԵՄ-ն կասեցրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն կասեցնում է Ուկրաինայի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստության աշխատանքները, գրում է INTERFAX.RU-ն: Այս հայտարարությունից հետո կիրակի օրը Կիեւում շարունակվել են բողոքի ակցիաները: Ավելի ուշ Ֆյուլեի ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ֆյուլեի հայտարարությունը Ուկրաինայի նախագահի եւ կառավարության քայլերի արձագանքն է, քանի որ նրանց “խոսքն ու գործը […]

Ադրբեջանական դիպուկահարի կողմից զինվորի սպանության դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Դեկտեմբերի 15-ին Բերդի տարածաշրջանի Մովսեսի  պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհված Հրանտ Պողոսյանի զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով /սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ […]

…Ակնթարթի մեջ Հավերժությունն է. Նազենի Հովհաննիսյան /ֆոտո/

”…Ակնթարթի մեջ Հավերժությունն է… Սուրբ Անանիայի մատուռն է այդ անօրինակ խաղաղության աղբյուրը: Մատուռն անմիջապես Սբ. Զորավոր եկեղեցուն կպած է”,-Facebook-յան իր էջում գրել է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Սա տագնապ է ՀՀ քաղաքացիների համար

 “Դեմ եմ  կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր գումարին” նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. Սիրելի քաղաքացիներ. այս շաբաթ հայտարարում ենք իրազեկման շաբաթ: Ամեն մարդու հորդորում, խնդրում ենք, որ իր ծանոթներին, ընկերներին, եւ անծանոթներին թռուցիկներ բաժանելով, ասելով, վերելակներում եւ մուտքերում եւ այլ շենքերի պատերին կպցնելով, տեղեկացնի այս չարաբաստիկ “Պարտադիր Կուտակային կենսաթոշակ” օրենքի մասին, որ բոլոր […]

Կան փակ ճանապարհներ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ   մերկասառույց է: Սաստիկ  բքի և անբավարար […]

ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց

”Հայաստանի իշխանությունները , գիտակցելով իր անխուսափելի պարտությունը օրեցոր հզորացող և կազմակերպվող քաղաքացիական ուժերից, սկսում է կորցնել ինքնատիրապետումը:  Ուստի, քաղաքացիական ակտիվության ճնշման տակ հարկադրական զիջումներ կատարելուն զուգահեռաբար, սաստկացնում է ոստիկանական բռնությունը՝ փորձելով հետ նվաճել կորցրած դիրքերը:  Նման պայմաններում առաջիկայում սպասվող քաղաքացիական ակտիվության աճը բերելու է բռնության և մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքերի:  Այդ պատճառով ժողովրդական  ընդվզումների […]

Ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել “ՈՒԱԶ”, “ՎԱԶ-2107”, “ՎԱԶ-2121” մակնիշների ավտոմեքենաները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված