10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և  Ռուսաստանի Դաշնության Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի (Национальный центр общественно-профессиональной аккредитации) տնօրեն Վլադիմիր Նավոդնովը Հայաստանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը որոշեցին համատեղ կազմակերպել կրթության որակի բարելավմանն ուղղված ուսուցողական դասընթացներ, նպաստել աշխատակիցների ու փորձագետների փորձի փոխանակման գործընթացին, ինչպես նաև, Բոլոնյան գործընթացի սկզբունքները հաշվի առնելով, իրականացնել խորհրդատվություն:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, կարևորելով համագործակցությունը, հույս հայտնեց, որ «երկու երկրներում կրթության որակի բարելավման գործընթացում արդյունավետ համագործակցությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ