Ում է ձեռնտու մանդատները վայր դնելը
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանդատները վայր դնելը ճիշտ չի համարում: ”Մանդատներից հրաժարվել նշանակում է փոխանցել կոալիցիոն մեծամասնությանը: Մարդիկ երևի ընտրական օրենսգրքին լավ ծանոթ չեն, խոսքը չի գնում միայն այս պատգամավորների հրաժարվելու մասին, որովհետև եթե պատգամավորները փոխվեն, դրանից ոչինչ չի փոխվի, խոսքը գնում է ամբողջ ցանկերը հանելու մասին, չորս կուսակցությունները պետք է իրենց ցանկերը սպառեն, […]





































