Եվս մեկ դատախազ ազատվել է աշխատանքից
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Այսօր Ուկրաինայի գերագույն Ռադայում 2014-ի բյուջեի օրինագծի ընդունումից հետո կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է korrespondent.net-ը: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է “Батькiвщина” կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբիվը: Հիշեցնենք, որ չնայած ընդդիմության դիմադրությանն ու կոչերին, Ուկրաինայի Ռադան ամբողջությամբ ընդունեց 2014-ի բյուջեի օրինագիծը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նոր հայտարարություն է տարածել: ”Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝ ”Գույք պարտքի դիմաց” գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ: Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն ”Գույք պարտքի դիմաց” համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ […]
”Մինչ Ադրբեջանի տարբեր շրջանակներից ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին հայտարարությունները կրկին ակտիվանում են, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իտալական ԶԼՄ-ի հետ զրույցում խոսել է այն անհրաժեշտ քայլերի մասին, որոնք տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովեն: Վերջին շրջանում, ուղղակի և անուղղակի ձևով ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհելու կարգավորելու մասին ակնարկել են Ադրբեջանի ռազմա-քաղաքական էլիտայի գրեթե […]
Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելուն, փոխանցում է EFE գործակալությունը: Մադրիդ փաստաթուղթ է ուղարկվել, որով կատալոնցիները պահանջում են ճանաչել իրենց անկախությունը: Հարկ է նշել, որ ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հռչակագիր էր ընդունել, որով Կատալոնիան ինքնիշխան սուբյեկտ էին ճանաչել:
ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Բանտում մի կալանավոր կար, “սպիդ Գագո” մականունով։ Իր պատմելով բանտի բժիշկներն էին “պինցետ, լանցետ”-ով իրեն վարակել։ Գագոյի դուրը հենց մի բան չէր գալիս, արյունը քաշում էր ներարկիչի մեջ ու աշխատողներին պետերով գերի էր վերցնում”:
”Նորություն չէր նրա գնահատականը, նորությունն այնքանով էր, որ դա ՀՀ երկրորդ նախագահի խոսքերն են, որ բնականաբար ավելի արժեքավոր են”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, արդյոք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալը նշանակում է հրաժեշտ ՛՛ամենաերիտասարդ թոշակառուի՛՛ կարգավիճակին՝ վերադարձ քաղաքականություն, այսօր ”Հենարան” ակումբում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը։ ”Բոլորը ,ովքեր խոսում են, նշանակում է, որ ուզում են քաղաքականություն վերադառնալ: Ես […]
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Ֆեյքերի, ուտկաների, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական զանազան տարաբնույթ կազմակերպությունների, լրատվամիջոցների, զանազանամերձ տեղեկություն տարածողների, ”չերեզչուր շուստրիների”, թայֆաբազների, ամեն ինչից գաղափար ունեցողների ու միայն ժողովրդի բարեկեցության, նրանց ու միայն նրանց կյանքով ապրող նվիրյալների առատությունից խեղդամահ եղած Հայաստանս…Կդիմանա՞ս, Հայաստանս…Աստված տա դիմանաս…Այլ ելք ունե՞ս…”:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է ”Արմենպրես”-ի հարցերին: -Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու և ինչպես փոխվեց այս ընտրությունը: -Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել […]
Վարչական դատարանում այսօր կայանալիք 2013թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքերի հետ կապված “Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին” ՀՀ ոստիկանության հայցի քննությունը ընդդեմ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի` հետաձգվեց: Գործով քննությանը չէին ներկայացել հայցվոր կողմի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: Թեեւ դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, բայց դատավոր […]





























