05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Կապուտիկյանը մեզ հետ է”

2014 թվականին լրանում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը: Այս կապակցությամբ ողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ. բանաստեղծությունների ընթերցումներ, բաց դասեր, ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցուցադրություններ, հրատարակչական աշխատանքներ, շնորհանդեսներ: Հունվարի 20-ին, ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Տեղի կունենան նաև ընթերցումներ Կապուտիկյանի ստեղծագործություններից: […]

Դուրս կգա հրապարակ

Facebook-յան ասուլիսում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը հայտնեց, որ հավանաբար վաղը կմասնակից Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հրավիրված հանրահավաքին: ”Թեև ինձ չի վերաբերում, բայց այդ հարցը ոչ միայն կենսաթոշակի հարց է, այլև հասարակության խնդիրն է, որ պետք է լուծվի իշխանության հետ բանակցության խնդիրներում”: Մանարյանը, քանի որ անհանգիստ մարդ […]

Չի ցանկանում խոսել քաղաքական դիակ Քոչարյանից

Քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը իրեն չի համարում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդը: “Ես էլ եմ լսել այդ մասին, հաճախ ես էլ եմ այս կամ այն մարդուն, քաղաքական գործչին նույնացնում այս կամ այն նախագահի հետ, բայց հավաստիացնում եմ, Հայաստանի երեք նախագահներին ես ոչինչ պարտական չեմ,  եւ նրանք ոչինչ էլ չեն արել ինձ համար”,-Henaran.am-ի […]

Ավտոբուսի սրահում արյան լճակներ էին գոյացել

”Մեր գլխովն անցածի շատ առանձին դրվագներ աստիճանաբար ծածկվում են մշուշով ու մոռացության մատնվում: Այդպիսի դրվագներից է Վոսկեպարի միլիցիայի ջոկատի մարտիկների վրա Ադրբեջանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ստորաբաժանման կողմից գործված հանցավոր դարանակալ հարձակման ողբերգական միջադեպը: Հայ միլիցիոներներին գյուղ տեղափոխող ավտոբուսը խաչաձև կրակի տակ ընկավ լեռնային ճանապարհի ոլորանում՝ ջոկատի անձնակազմի մեծ մասը զոհվեց, իսկ սակավաթիվ ողջ մնացածներին […]

Ի՞նչը կմիավորի ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերին

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վաղը դեկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից օբյեկտիվ ակնկալիքներ ունի.”Ես ակնլալում եմ, որ հասարակությունը ակտիվ կմասնակցի, որովհետև խնդիրը բոլորիս է վերաբերվում և մենք տեսնում ենք, որ անընդհատ նորանոր խնդիրներ են մեր առջև ծառանում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Քաղաքական գործչի դիտարկմամբ ժողովուրդը գնալով հասկանում է, որ ինքը պիտի լինի պահանջատերը […]

Թույլ չենք տալու և չենք հանդուրժելու. Զ. Փոստանջյան

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար զարուհի Փոստանջյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ 2014 թվականի մեր առաջին միասնական հանրահավաքը, որի հասարակական մեծ ճնշումն ի վերջո հանգեցնելու է հաղթական ավարտի։ Այսօր իշխանության լծակներից օգտվողներն արդեն բացահայտ ու պարտադրանքով են մտնում յուրաքանչյուր աշխատող երիտասարդի ու նրա ընտանիքի գրպանը, և դրա նպատակներից մեկն էլ հուսալքության առաջացման […]

Վարդան Ղուկասյանի գրասենյակից` ”Հուդայի ձագերին”

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է  տարածել` մեկնաբանելով վերջին օրերին Ղուկասյանի անվան շուրջ պտտվող լուրերը: ”Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ: Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է ”վճարովի” աշխատանք, որը, […]

Եղիսաբեթ 2-րդը ծոռնիկ է ունեցել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին` Զառա Ֆիլիպսը, լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, գրում է Газета.Ru-ն: Փոքրիկ աղջնակը լույս աշխարհ է եկել Թագավորական հիվանդանոցում: Իսկ թե ինչպես են անվանելու երեխային, հայտնի կդառնա ավելի ուշ:

”Ես պատրաստ եմ Եվրատեսիլը բերել Հայաստան”

Երգիչ, շոումեն Արամ MP3-ի համար Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու լուրը անակնկալ է եղել: Այս մասին Արամը խոսել է եվրոպական Oikotimes.com-ին տված հարցազրույցում: ”Մեծ պատասխանատվություն է ինձ համար, իհարկե, ես պատրաստ եմ փորձել իմ ուժերը, փորձել հաղթել և Եվրատեսիլ մրցույթը մեր երկիր բերել: Մրցույթում ինձ դժվար խնդիր է սպասվում”,-նշել է նա:

Ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում

Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում: Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և  յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի