19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպիսին էին նախարարների հարաբերությունները նախագահների հետ

Այսօր ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի կազմակերպած քննարկմանը ներկաներից մեկը հարցրեց ՀՀ ԱԳ երեք նախկին նախարարներին, թե արդյոք ԱԳ նախարարը ազատ գործել կարող է, թե ենթարկվում է միայն նախագահի կարգադրություններին:

՛՛Ես կատարում էի նախագահների հանձնարարկանները, բայց ամեն անգամ լայն, ազատ քննարկման հնարավորություն ունեի՛՛,-ասաց Վահան Փափազյանը: Նա հավելեց, որ  փորձել է համոզել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր ճշմարտացիության մեջ, սակայն միաժամանակ հիշեցրեց, որ Սահմանադրությունն ասում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է  երկրի նախագահը:

Ալեքսանդր Արզումանյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ ինքն ու Փափազյանը նույն նախագահի օրոք են պաշտոնավարել,  և իր դեպքում էլ է այդպես եղել:

՛՛Անձնական հարաբերություններից է շատ բան կախված, մարդ կարող է ապացուցել իր ճշմարտացիությունը, այստեղ մի վտանգ կա միայն, որ ԱԳՆ-ն ավելի շատ կապ է ունենում այլ երկրի նախագահների հետ՛՛:

Վարդան Օսկանյանն էլ պատասխանելով հարցին ասաց, որ նախարարից շատ բան է կախված՝ մի ամբողջ նախարարություն, վարչություն կա, նրանք օգնում են մտածել, աշխատել, իսկ նախագահն այդքան ժամանակ չունի, քանի որ ամեն հարցով է զբաղվում:

 ՛՛Իմ պարգայում իշխանափոխություն եղավ ու Քոչարյանի հարցով մոտեցումներ կային Ղարաբաղի ու Թուրքիայի հետ կապված, ես առաջարկներ ներկայացրեցի հինգ հատ, որոնք ինձ անկախ գործելու հնարավորություն տվեցին: Իմ ելույթները երբեք չէին ստուգվում Քոչարյանի հետ՛՛ ,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ