15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հնդկական ֆիլմի մոտիվներով. հարազատ քույրերը միմյանց գոյության մասին իմացել են համացանցի միջոցով /ֆոտո/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայի բնակչուհի Անաիս Բորդյեի եւ ամերիկուհի Սամանտա Ֆուտերմանի միջեւ` աղջիկները, ովքեր պարզվել է` զույգ քույրեր են, միմյանց գտել են YouTube-ի միջոցով:

Ամեն ինչ սկսվել է 2013 թվականին: Այդ ժամանակ հագուստի մոդելավորում սովորող Անաիս Բորդյեն համացանցով դիտելիս է եղել ամերիկյան մի հաղորդաշար, որտեղի դերասանուհին իրեն թե արտաքինով, թե ձայնով շատ նման է եղել:

Աղջիկը սկսել է տեղեկություններ հավաքել դերասանուհու` Սամանտա Ֆուտերմանի մասին, հետո աղջիկները ծանոթացել են սոցկայքում: Պարզվել է, որ երկուսն էլ ծնվել են 1987 թվականի նոյեմբերի 19-ին, Սեուլում, հետո նրանց տարբեր ընտանիքներ են որդեգրել, եւ մեկը հայտնվել է Ֆրանսիայում, մյուսը` ԱՄՆ-ում:

Աղջիկները նախ Skype-ով են խոսել, ապա մի քանի ամիս անց հանդիպել են Լոնդենում: Նրանք ԴՆԹ-ի անալիզ են հանձնել, որի արդյունքը ցույց է տվել, որ աղջիկներն իսկապես երկվորյակ քույրեր են: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ