Յուրգեն Կլոպը Մխիթարյանի խաղի մասին
Երեկ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի ”Վերդեր”-”Բորուսիա” հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների 5-1 հաշվով հաղթանակով: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ երկու գոլով: ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպումից հետո անդրադարձել է հայազգի կիսապաշտպանի խաղին.”Չափազանց կարեւոր խաղ էր Հենրիխ Մխիթարյանի համար: Այժմ նա պետք է շարունակի նույն ոգով”: Հաղթանակից հետո ”Բորուսիան” ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:





































